«ԳՐԱՆՑՎԱԾ Է»
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
24 հոկտեմբերի 2000 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 11200121
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
Հ Ր Ա Մ Ա Ն
27 սեպտեմբերի 2000 թվականի թիվ 382
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԿԱՑՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԱՆՁՆԱԳՐԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստանալու վերաբերյալ նյութերը ՀՀ Նախագահին ներկայացնելու կարգը նոր խմբագրությամբ հաստատելու մասին» ՀՀ նախագահի 12.07.2000թ. թիվ ՆՀ-630 հրամանագրով հաստատված կարգի 5-րդ կետի կատարումն ապահովելու նպատակով
Հրամայում եմ`
1. Հաստատել Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ անձնագրերի հաշվառման կարգը (կցվում է):
2. Սույն հրամանով հաստատված կարգը ներկայացնել ՀՀ արդարադատության
նախարարություն` պետական գրանցման:
3. Հրամանի կատարումը հանձնարարել ՀՀ ՆԳն անձնագրային և վիզաների վարչությանը:
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
ՆԳ նախարարի 2000 թվականի
27.09 թիվ 382 հրամանով
Կ Ա Ր Գ
Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ անձնագրերի հաշվառման
1. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած անձանց փաստաթղթավորելու նպատակով հաշվարկել ընթացիկ տարվա ծախսվելիք հատուկ անձնագրի բլանկների քանակը և յուրաքանչյուր տարվա հունվարի 5-ի դրությամբ ներկայացնել ՀՀ ՆԳ նախարարի հաստատմանը (նշելով բլանկների քանակը, համարը և սերիան):
2. Կացության հատուկ կարգավիճակի անձնագրերի համար հատկացվելիք բլանկների ողջ խմբաքանակը մուտքագրել անձնագրային բլանկների ծախսի ձև 2 մատյան (հավելված թիվ 1):
3. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած և Հայաստանի Հանրապետությունում գտնվող անձանց ձևակերպված հատուկ անձնագրերի հանձնումը կատարել ՀՀ ՆԳՆ անձնագրային և վիզաների վարչությունում` անձնագրի տիրոջ ներկայությամբ:
4. Հայաստանի Հանրապետությունում կացության հատուկ կարգավիճակ ստացած և օտարերկրյա պետություններում գտնվող անձանց ձևակերպված հատուկ անձնագրերի հանձնումը ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների կողմից ապահովելու համար, անձնագրերի առաքումը կատարել ՀՀ արտաքին գործերի նախարարության միջոցով, հատուկ փոստով:
Հավելված թիվ 1
ՄԱՏՅԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԸ
Մատյան ձև 2
ԱՆՁՆԱԳՐԱՅԻՆ ԳՐՔՈՒՅԿՆԵՐԻ
ՄՈՒՏՔԻ ԵՎ ԾԱԽՍԻ
ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՏՅԱՆ
____________________________________
(ՆԳ մարմնի անվանումը)
Սկսված է _________________
Ավարտված է ________________
Էջերի քանակը ________________
Պահպանման ժամկետը ___________
Հիմք: Հրաման ______ հոդված _____
ՄԱՏՅԱՆԻ ԷՋԻ ՏԵՍՔԸ
Անձնագրի
սերիան և
համարը Տրման
ամսաթիվը Ազգանուն, անուն,
հայրանուն,
ում են տրվել
անձնագրերը Նշումներ
ՄՈՒՏՔ ԾԱԽՍ
1 2 3 4