ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
3 օգոստոսի 2010 թվականի N 612-Ա
Ա. ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արաքս Դավթյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 10-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 3
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2010 թ.
օգոստոսի 3-ի N 612-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ԱՐԱՔՍ ԴԱՎԹՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Հ. Բեգլարյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի առաջին տեղակալ
Հ. Դարբինյան - ՀՀ առողջապահության նախարարի առաջին տեղակալ
Կ. Արեյան - ՀՀ Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Աֆյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ռ. Ամիրխանյան
- Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների
միության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Մանասյան - «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ս. Նավասարդյան - ՀՀ ժողովրդական արտիստ, Ա. Դավթյանի ազգականը (համաձայնությամբ)
Ռ. Սիրունյան «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրեն
Կ. Հովհաննիսյան - «Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի
ազգային ակադեմիական թատրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն
Դ. Ղազարյան - Հայաստանի երաժշտական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան