Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

4 օգոստոսի 2010 թվականի N 617-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության սահմանային անվտանգության խնդիրների իրավական կարգավորման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 1 հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Բագրատաշեն» սահմանային անցման կետի արդիականացման և եվրոպական չափանիշներին համապատասխանեցման հիմնախնդիրները կարգավորելու նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա կազմը` համաձայն N 2 հավելվածի:

3. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերում նշված աշխատանքային խմբերին` քննարկել և մեկշաբաթյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել հիմնախնդիրների կարգավորման վերաբերյալ համապատասխան ծրագրեր և ժամանակացույցեր:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 4

Երևան

Հավելված N 1

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 4-ի N 617-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Դանիելյան - ՀՀ արդարադատության նախարար

(աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Ա. Ալավերդյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

միգրացիոն պետական ծառայության պետ

Լ. Ամիրջանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության

աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության

զբոսաշրջության և տարածքային տնտեսական

զարգացման վարչության պետ

Ա. Հովհաննիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության

աշխատակազմի անասնաբուծության և տոհմային

գործի վարչության պետ

Ա. Հովսեփյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ա. Մնացականյան - ՀՀ ֆինանսների նախարարության

աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Գ. Սարոյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության

աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության

պետական հիգիենիկ և հակահամաճարակային

տեսչության իրավական և փաստաթղթային

շրջանառության բաժնի պետ

Լ. Ջանիբեկյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի

իրավաբանական բաժնի պետ

Հ. Քոչարյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

իրավական ապահովման վարչության պետ

Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր ազգային

անվտանգության ծառայության սահմանապահ

զորքերի հրամանատար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Հավելված N 2

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 4-ի N 617-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Գ. Խաչատրյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահ

(աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Առուստամյան - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ

Լ. Ռուխկյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ

Ա. Աֆրիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

Գ. Եգանյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության

միգրացիոն պետական ծառայության պետ

Ա. Սեդրակյան - ՀՀ կառավարությանն առընթեր պետական

եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար

Ա. Հովհաննիսյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության

աշխատակազմի երկաթուղու զարգացման ծրագրերի

և վերլուծության վարչության պետ

Վ. Միրոյան - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի

պետական եկամուտների քաղաքականության վարչության պետ

Տ. Սեյրանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության

աշխատակազմի հյուպատոսական վարչության պետ

Վ. Սիմոնյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի

Եվրամիության և միջազգային տնտեսական

համագործակցության վարչության պետ

Գ. Քամալյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության

աշխատակազմի շինարարության քաղաքականության

վարչության պետ

Հ. Գաբրիելյան - ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության ավիացիոն

անվտանգության վարչության պետ

Ն. Մուրադխանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության

անձնագրային և վիզաների վարչության պետ

Լ. Ավետիսյան - ՀՀ առողջապահության նախարարության պետական

հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության

համաճարակաբանության բաժնի պետ

Ա. Աբրահամյան - ՀՀ կառավարությանն առընթեր

ազգային անվտանգության ծառայության

սահմանապահ զորքերի հրամանատար

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։