«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
4 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60010278
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
28 հուլիսի 2010 թ.
ք. Երևան N 385-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 272-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 1 -ին կետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգը հաստատելու մասին» N 272-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի բնագավառում սակագների սահմանման ու վերանայման կարգի`
1) N 1 հավելվածի ցանկի 19-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
19 «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի միջին սակագնի և սակագնային մարժայի հաշվարկ (Հավելված 5, Ձև 5-7) - - - - - - - ● - - -
2) ուժը կորցրած ճանաչել N 1 հավելվածի ցանկի 20-րդ, 21-րդ, 22-րդ կետերը, N 4 հավելվածի Ձև 4-7 աղյուսակի 1.1.7 ենթակետը, N 5 հավելվածի 5-8, 5-9 և 5-10 ձևերը.
3) N 5 հավելվածի Ձև 5-7 աղյուսակը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
նախագահ`
Ռ. Նազարյան
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2010 թվականի հուլիսի 28-ի
N 385-Ն որոշման
Հավելված N 5
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2007 թվականի հունիսի 15-ի
N 272-Ն որոշմամբ
հաստատված
Հայաստանի Հանրապետության
էներգետիկայի բնագավառում
սակագների սահմանման ու
վերանայման կարգի
Ձև 5-7
__________________________________________________________
(ընկերության անվանումը)
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՑԱՆՑԵՐ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՍՊԱՌՈՂՆԵՐԻՆ ՎԱՃԱՌՎՈՂ ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ՄԻՋԻՆ ՍԱԿԱԳՆԻ ԵՎ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ ՄԱՐԺԱՅԻ ՀԱՇՎԱՐԿ
NN Չափի
միավոր Կանխատեսվող տարի
200_ թ.___ -ից
200_ թ. __ -ից
1 2 3 4
1 Էլեկտրական էներգիայի մուտքը բաշխման ցանցեր ներքին սպառման համար մլն կՎտժ
2 Էլեկտրական էներգիայի անխուսափելի տեխնոլոգիական կորուստները բաշխման ցանցերում՝
2.1 բնեղեն արտահայտությամբ մլն կՎտժ
2.2 տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) %
3 Էլեկտրական էներգիայի առևտրային կորուստները բաշխման ցանցերում՝
3.1 բնեղեն արտահայտությամբ մլն կՎտժ
3.2 տոկոսային արտահայտությամբ ((տ.1) -ի նկատմամբ) %
4 Էլեկտրական էներգիայի օգտակար առաքումը սպառողներին - ընդամենը մլն կՎտժ
4.1 ցերեկային սպառում - ընդամենը, որից` -
4.1.1 - 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.1.2 - 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.1.3 - 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.1.4 - 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.2 գիշերային սպառում - ընդամենը, որից` -
4.2.1 - 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.2.2 - 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.2.3 - 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
4.2.4 - 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիա -
5 Էլեկտրական էներգիայի գնման մեծածախ սակագինը առանց ԱԱՀ-ի դրամ/կՎտժ
6 Գնված էլեկտրական էներգիայի արժեքը առանց ԱԱՀ-ի մլն դրամ
7 Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության շահագործման և պահպանման ծախսեր (տ.7.1+տ.7.2+տ.7.3+տ.7.4+տ.7.5+տ.7.6) մլն դրամ
7.1 այդ թվում` նյութական ծախսեր -
7.2 նորոգման ծախսեր -
7.3 հաշվարկներ աշխատակազմի հետ (աշխատավարձ) -
7.4 հատկացումներ սոցիալ ապահովագրության հիմնադրամին -
7.5 վարկի սպասարկում -
7.6 այլ ծախսեր -
8 Մաշվածություն մլն դրամ
9 Շահույթ մլն դրամ
10 Անհուսալի դեբիտորական պարտքեր մլն դրամ
11 Ընդամենը հասույթ (առանց ԱԱՀ -ի) (տ.6+տ.7+տ.8+տ.9+տ.10) մլն դրամ
12 Սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի միջին սակագինը առանց ԱԱՀ-ի դրամ/կՎտժ
13 Սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի միջին սակագինը ներառյալ ԱԱՀ-ն դրամ/կՎտժ
14 35 կՎ և բարձր լարման բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը ներառյալ ԱԱՀ-ն ցերե-կային դրամ/կՎտժ
գիշե-րային դրամ/կՎտժ
15 6 (10) կՎ լարման ուղիղ բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը ներառյալ ԱԱՀ-ն ցերե-կային դրամ/կՎտժ
գիշե-րային դրամ/կՎտժ
16 6 (10) կՎ լարման ոչ ուղիղ բջիջներով սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը ներառյալ ԱԱՀ-ն ցերե-կային դրամ/կՎտժ
գիշե-րային դրամ/կՎտժ
17 0,38 կՎ լարման ցանցերից սնվող սպառողներին առաքվող էլեկտրական էներգիայի վաճառքի սակագինը ներառյալ ԱԱՀ-ն ցերե-կային դրամ/կՎտժ
գիշե-րային դրամ/կՎտժ
18 Էլեկտրական էներգիայի բաշխման ծառայության մատուցման միավորի արժեքը (առանց ԱԱՀ-ի) դրամ/կՎտժ
______________________ ______________________
(ընկերության ղեկավարի ստորագրությունը) (անունը, ազգանունը)
Կ. Տ.