Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2011-01-01-ից մինչև 2014-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2014-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

6 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60310285

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ

7 հուլիսի 2010 թ. թիվ 14-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 16-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված1-ի:

2. Հաստատել «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:

3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների և դրանց կառույցների մասին» Ձև թիվ 1-ՃԱՆ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 25-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 16-Ն որոշումը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

Նախագահ

Ս. Մնացականյան

Հավելված 1

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 14-Ն որոշման

Ակտի պատկեր

ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի

ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ

Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը

ՀՀ ազգային վիճակագրական ծառայություն,

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության

մարզային գործակալություն

Հայաստան Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը, մարզպետարանները մինչև հաշվետու տարվան հաջորդող հունվարի 30-ը

Ով է ներկայացնում _______________________________

(անվանումը)

Փաստացի գործունեության հիմնական տեսակը ______________

Գտնվելու վայրը __________________________ I_I_I_I_I

(փոստային դասիչ)

Մարզը _____________ Համայնքը _______________

Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I

Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I

Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I

Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ

1-ՃԱՆ

(տարեկան)

«Հաստատված է»

Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի

թիվ 14-Ն որոշմամբ

Չլրացնել ò

ՏԳՏԴ I I I I I I

Մարզը I I I

Համայնքը I I I I

Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

20___թ. համար

1. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը

Տողի հա-մարը Չափի միա-վորը 1. Միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ 2. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ 3. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ

առկայությունը հաշվետու

ժամանակա-

շրջանի սկզբին առկայությունը հաշվետու ժամանակա-

շրջանի վերջին առկայությունը հաշվետու

ժամանակա-

շրջանի սկզբին առկայությունը հաշվետու

ժամանակա-

շրջանի վերջին առկայությունը հաշվետու ժամանակա-շրջանի սկզբին առկայությունը հաշվետու

ժամանակա-

շրջանի վերջին

Ա Բ Գ 1 2 3 4 5 6

Ճանապարհների ընդհանուր երկարությունը, ընդամենը (120 -150 տողերի գումարը) 110 կմ

դրանից`

կապիտալ 120 -"-

այդ թվում` ըստ ծածկի տեսակների ասֆալտբետոնե 120.1 -"-

ցեմենտբետոնե կամ

երկաթբետոնե (միաձույլ

կամ հավաքովի) 120.2 -"-

թեթևացված 130

-"-

այդ թվում` ըստ ծածկի

տեսակների ասֆալտբետոնե 130.1 -"-

սալարկներ (կանոնավոր

քարերից) 130.2 -"-

կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ

130.3 -"-

անցողիկ

140 -"-

այդ թվում` ըստ ծածկի տեսակների խիճ և կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր 140.1 -"-

սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից)

140.2 -"-

2. Ճանապարհների արհեստական կառույցները

Տողի համարը Չափի միավորը Առկայությունը հաշվետու

ժամանակաշրջանի սկզբին Առկայությունը հաշվետու

ժամանակաշրջանի վերջին

Ա Բ Գ 1 2

Կամուրջներ 210 հատ

-"-

220 գծային մ

Խողովակներ 230 հատ

-"- 240 գծային մ

Թունելներ 250 հատ

-"- 260 գծային մ

Ղեկավար ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն)

Լրացնող

(գլխավոր հաշվապահ

կամ այլ լիազորված անձ) ________________

(Ազգանուն, անուն) ___________________

(Ստորագրություն, պաշտոն)

________________

(Հեռախոսահամար(ներ)) «__» ______20__թ.

(լրացման ամսաթիվը)

Էլեկտրոնային փոստ __________@____________

Հավելված 2

ՀՀ վիճակագրության պետական խորհրդի

2010 թվականի հուլիսի 7-ի

թիվ 14-Ն որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ

«ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ)

ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ

I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1. Սույն հրահանգը սահմանում է «ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՃԱՆ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:

2. Հաշվետվությունը ներկայացնում են Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը և մարզպետարանները, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:

3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

4. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Ընդհանուր օգտագործման ճանապարհների երկարությունը (բաժին 1), Ճանապարհների արհեստական կառույցները (բաժին 2):

Ավտոմոբիլային ճանապարհները դասակարգվում են համաձայն 2006թ. դեկտեմբերի 5-ի «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:

5. Հայաստանի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսակի, դասակարգվում են`

1) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

2) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի, դասակարգվում են`

1) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

2) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակության, դասակարգվում են`

1) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

2) հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ).

3) մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների միջով անցնող տարանցիկ հատվածներ):

8. Միջպետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են Հայաստանի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին, և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:

9. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհներն, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

10. Մարզային (տեղական) նշանակության ավտոմոբիլային են համարվում այն ճանապարհները, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հանրապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

11. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրավաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոցներով:

12. Ճանապարհների ընդհանուր երկարությունը (տող 110) ըստ պատվածքի տեսակների ներառում է կապիտալ, թեթևացված և անցողիկ ճանապարհների երկարությունները:

Կապիտալը իր մեջ ներառում է ասֆալտբետոն, ցեմենտբետոն կամ երկաթբետոն (միաձույլ կամ հավաքովի) ծածկի հիմնական տիպերը` I-III ճանապարհի կարգերով:

Թեթևացված ճանապարհային պատվածքը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` ասֆալտբետոն, սալարկներ (կանոնավոր քարերից), որոնք օգտագործվում են III, IV և II երկփուլ շինարարության առաջին փուլում, ինչպես նաև իր մեջ ներառում է կապակցանյութերով մշակված խիճ, կոպիճ կամ ավազ` III և IV ճանապարհի կարգերով:

Անցողիկը իր մեջ ներառում է ծածկի հետևյալ տիպերը` խիճ, կոպիճ, կապակցանյութերով մշակված գրունտներ ու տեղական ոչ ամուր քարային նյութեր, ինչպես նաև սալարկներ (գետաքարերից ու ճեղքած քարերից), որոնք օգտագործվում են IV և III երկփուլ շինարարության առաջին փուլում:

13. Ճանապարհային պատվածքները կարող են բաղկացած լինել մեկ կամ մի քանի շերտերից: Բազմաշերտ պատվածքները բաղկացած են ծածկից, հիմքից և հիմքի լրացուցիչ շերտից` ցրտապաշտպան, ջերմամեկուսիչ, ցամաքեցնող ու հարթեցնող:

14. Ճանապարհների արհեստական կառույցները ավտոմոբիլային ճանապարհների այն մասերն են` կամուրջները, խողովակներն ու թունելները, որոնք ճանապարհի հողային պաստառը դարձնում են անընդհատ` բնական և արհեստական խոչընդոտների վրայով կամ միջով, ինչպես նաև ապահովում են ճանապարհի ամրությունն ու երթևեկության անվտանգությունը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։