Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ-Ի ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մայիսի 2010 թվականի N 697-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԸՆԿԵՐԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև զարգացման քաղաքականության վարկի երկրորդ և երրորդ գործողությունների ժամանակացույցը` համաձայն հավելվածի:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հունիսի 14

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

մայիսի 13-ի N 697-Ն որոշման

Ժ Ա Մ Ա Ն Ա Կ Ա Ց ՈՒ Յ Ց

ԶԱՐԳԱՑՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՐԿԻ ԵՐԿՐՈՐԴ ԵՎ ԵՐՐՈՐԴ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

Ոլորտները և նպատակները 2010թ. գործողությունները (ԶՔԳ–2) Ժամկետները և պատասխա-նատուները 2011թ. գործողությունները (ԶՔԳ–3) Ժամկետները և պատասխանատու-ները Արդյունքները և կատարողականի ցուցանիշները

1 2 3 4 5 6

Կայուն մակրոտնտեսական և բյուջետային շրջանակի պահպանում` որպես աճի և աղքատության կրճատման նախապայման ● Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն ● Պահպանել մակրոտնտեսական քաղաքականության բավարար շրջանակ 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն ● 2011թ. ֆիսկալ պակասուրդը ՀՆԱ-ի 5 տոկոսից ցածր է

I. Անապահով խավին պաշտպանելու և մարդկային կապիտալի առավել մեծ զարգացմանն օժանդակելու միջոցով խոցելիության մեղմում

Ա. Սոցիալական ապահովության ցանցերի արդյունավետության ամրապնդում և անապահով և խոցելի խմբերի համար ոլորտային ծրագրերի պաշտպանում ● Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ● Պաշտպանել անապահով և խոցելի խմբերի համար սոցիալական ապահովության ցանցերը, կենսաթոշակները և առաջնահերթ սոցիալական ծախսային ծրագրերը 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ● Սոցիալական պաշտպանության ծախսերի կշիռը ՀՆԱ-ում համապատասխանում է համաձայնեցված թիրախներին

● 2011թ. աղքատների ընդգրկվածությունն ԸՆ համակարգում առնվազն 55% է

● Սոցիալական ապահովության ցանցի ծրագրերի կառավարման և մոնիթորինգի ամրապնդում` հասցեականության արդյունավետությունը բարելավելու և հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ● Ավարտել սոցիալական պաշտպանության կառավարման տեղեկատվական համակարգի մշակումը և սոցիալական պաշտպանության գրասենյակների ֆիզիկական և(կամ) վիրտուալ վերափոխումը համալիր կենտրոնների 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն ● Ոչ անապահով ընտանիքներ (ՀՀ ԱՎԾ ՏՏԿԱՀ վերին 3 քվինտիլ) ընտանեկան նպաստի ընդհանուր ռեսուրսների արտահոսքի նվազում 28.8 տոկոսից մինչև 20 տոկոս 2007-2011թթ. ընթացքում

Բ. Կրթության որակի բարելավում, այդ թվում`

- խթանելով 5-6 տարեկան երեխաների համար մեկամյա նախադպրոցական կրթությունը և,

- ամրապնդելով բարձրագույն կրթության որակը և ֆինանսավորումը ● Մշակել 5-6 տարեկան երեխաների համար մեկամյա նախադպրոցական կրթության ընթացիկ ֆինանսավորման մեխանիզմների վերլուծության զեկույց և դրանց ֆինանսավորման հստակեցման տարբերակներ (սցենարներ)

● Բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարության նախագծի մշակմանն ու քննարկմանն առնչվող աշխատանքների համար աշխատանքային ծրագրի ընդունում 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն ● Մշակել նախադպրոցական կրթության ֆինանսավորման մեխանիզմ, այդ թվում` բյուջետային և այլ կանոնակարգման համար անհրաժեշտ բոլոր ընթացակարգեր

● Ընդունել ընդհանուր բարձրագույն կրթության ֆինանսավորման ռազմավարություն 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն ● Կրթությանը (այդ թվում` 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության) ուղղված համախմբված բյուջետային ծախսերի ավելացում մինչև 2012թ. (2008թ. համեմատ)

● Գյուղաբնակ 5-6 տարեկան երեխաների համար նախադպրոցական կրթության հասանելիության 10 տոկոսանոց աճ` 2008թ. 9 տոկոսի համեմատ

● Կրթության չափանիշների և որակի ցուցանիշների համար ընթացակարգերի և ուղեցույցների մշակման նպատակով աշխատանքային ծրագրի ընդունում 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն ● Մշակել կրթության որակի ապահովման քաղաքականություն, չափանիշներ, չափորոշիչներ, ընթացակարգեր և ուղեցույցներ` խորհրդակցելով շահագրգիռ կողմերի, հաստատությունների և գործատուների հետ 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կրթության և գիտության նախարարություն ● Մասնագիտական կրթությանն ուղղված ֆինանսավորման (տոկոսային) ավելացում` ֆինանսավորման նոր ռազմավարության հիման վրա (ելակետը կսահմանվի ռազմավարությամբ)

Գ. Անապահովների և այլ շահառուների համար առավել մատչելի ծառայությունների մատուցում` առողջապահության ֆինանսավորման բարեփոխումների միջոցով և ծառայությունների մատուցման ընդլայնում` ոչ տարափոխիկ հիվանդությունների միջամտությունների ամրապնդմամբ ● Ընդունել համավճարների ռազմավարություն` համավճարների ներդրման և հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցումն ավելացնելու, «գրպանից կատարվող ծախսերը» կրճատելու նպատակով

● Ընդունել ոչ տարափոխիկ հիվանդությունների վերաբերյալ որոշում և մեկնարկել կատարողականի վրա հիմնված պայմանագրերի կնքումն առաջնային բուժ. օղակում` ներառյալ ոչ տարափոխիկ հիվանդությունների մասով սահմանված ծառայությունները 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ առողջապահության նախարարություն ● Համավճարների մասով նախաձեռնել համապարփակ քաղաքականության իրականացում, այդ թվում` անապահովների համար համապատասխան բացառություններ` հիվանդանոցային ծառայությունների փոխհատուցման հետ մեկտեղ` նոր որոշման հիման վրա

● Փորձնական ծրագրի փորձից ելնելով` ավելի ընդլայնել առաջնային բուժ. օղակում կատարողականի վրա հիմնված պայմանագրի կնքումը 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ առողջապահության նախարարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ առողջապահության նախարարություն ● ՀՆԱ-ում առողջապահության ծախսերի կշիռը համապատասխանում է ՄԺԾԾ-ին

● Անապահովների կողմից առողջապահական ծառայությունների օգտագործման աճ

● Առաջնային բուժ. օղակում ոչ տարափոխիկ հիվանդությունների ծառայությունների ծավալի աճ

II. Հետճգնաժամային փուլում կայուն աճի ապահովման նպատակով մրցունակության բարձրացում` մասնավոր հատվածի համար առավել նպաստավոր միջավայր ապահովելով և կառավարումն ամրապնդելով

Ա. Տնտեսական մրցակցության ուժեղացում` առավել ամրապնդված ֆինանսական հատվածի, գործարարության բարելավված միջավայրի, մրցակցության պաշտպանության առավել ուժեղ հաստատության, կորպորատիվ կառավարման բարելավման և պետական-մասնավոր համագործակցության խթանման միջոցով ● Իրականացնել բանկային համակարգի խոցելիությունների համապարփակ ախտորոշում և նախապատրաստել համապատասխան առաջարկություններ

● Ընդունել որոշում, որով բիզնեսի գրանցման համար կսահմանվի «Մեկ պատուհանի սկզբունքը», կհատկացվի բավարար բյուջե և կպահանջվի ՀՀ Ազգային ժողով ներկայացնել այլ օրենքներում անհրաժեշտ փոփոխություններ

● Ձեռնարկությունների ստուգումների վերափոխման ուղղությամբ բավարար առաջընթացի ապահովում`

1. Մշակել բանկի համար ընդունելի մեթոդաբանություն` փորձնական մարմիններում ռիսկի վրա հիմնված ստուգումների համար (առնվազն` հակահրդեհային տեսչությունում) 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կենտրոնական բանկ (համաձայնությամբ)

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

● Երևանում լիարժեք գործարկել մեկ պատուհանի սկզբունքը և մյուս մարզերում բարելավել ձեռնարկությունների գրանցման համար կապերը

● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքի փոփոխությունների նախագիծ (որով կներկայացվեն ռիսկի վրա հիմնված մոտեցումներ, կկրճատվեն ազատ հայեցողության իրավունքներ և կավելացվի թափանցելիություն)

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն ● Ֆինանսական հատվածի ճկունության ամրապնդում (բանկային, ապահովագրական ոլորտ, կապիտալի շուկաներ և միկրոֆինանսավորում)

● Մեկ պատուհան կիրառող ձեռնարկությունների թվի աճ

● Բիզնեսի գրանցման ժամանակի կրճատում (մինչև 3 օր) և ծախսի կրճատում (մեկ շնչի հաշվով եկամտի 2 տոկոսը) (2008թ. ելակետի համեմատ)

● Ձեռնարկությունների կողմից տեսչական ստուգումների վրա կատարված ծախսերի և ծախսված ժամանակի կրճատում (գնահատված ըստ հարցումների)

2. ՀՀ կառավարություն ներկայացնել «Ստուգումների մասին» օրենքում փոփոխությունների նախագիծ, որով կներդրվի ռիսկի վրա հիմնված մոտեցում, կամրապնդվեն ձեռնարկատերերի իրավունքներն ու կնվազեցվեն տեսուչների հայեցողական իրավասությունները

● Ամրապնդել ՏՄՊՊՀ-ի ինքնուրույնությունն ու կիրարկման կարողությունները և մրցակցությանն առնչվող օրենսդրության փոփոխությունները ներկայացնել ՀՀ կառավարություն՝ լավագույն միջազգային փորձի հետ ներդաշնակեցնելու նպատակով

1-ը հուլիսի

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով (համաձայնությամբ) ● Ռիսկի վրա հիմնված ստուգումների նոր գործընթացներ` երեք փորձնական մարմիններում

● Ներկայացնել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ` փոխկապակցված անձանց հետ գործարքներում բացահայտումն ու տնօրենների պատասխանատվությունը մեծացնելու նպատակով

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

● Բացահայտման մակարդակի և ներդրողների պաշտպանության բարելավում` գնահատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի

● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել օրենսդրական փաթեթ` պետական-մասնավոր համագործակցության կարգավորման շրջանակի համար 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

Բ. ՏՀՏ-ում կենսական նշանակության ենթակառուցվածքի կարիքներին արձագանքում և կանոնակարգման միջավայրի բարելավում ● Ընդունել հեռահաղորդակցության փոխկապակցման նոր կանոնակարգեր

● Իրականացնել տիրույթի կառավարման և մոնիթորինգի բարելավման վերաբերյալ արտաքին գնահատում և պաշտոնապես այն քննարկել տիրույթի բոլոր շահագրգիռ կողմերի հետ 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ● Ընդունել ողջամիտ կանոններով և սակագներով նոր կանոնակարգ` հեռահաղորդակցության մյուս օպերատորներին թույլ տալով օգտագործել գործող օպերատորի տվյալների հետադարձ փոխանցման ցանցը

● Վերանայել հաճախականությունների բաշխման ազգային աղյուսակը` Հեռահաղորդակցության միջազգային միության ամենավերջին առաջարկությունները ներառելու, ԵՄ գործող լավագույն փորձին համապատասխանեցնելու և նոր տեխնոլոգիաների կոմերցիոն օգտագործման համար լրացուցիչ տիրույթի բաշխումը հեշտացնելու նպատակով 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ)

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով (համաձայնությամբ) ● Սակագնային զամբյուղի ծախսերի կրճատում 50 տոկոսով (լայնաշերտ ինտերնետի հասանելիության ամսական արժեք 1 Մբ/վ)

● Լայնաշերտ ինտերնետի թափանցման 100 տոկոսի աճ՝ 2008թ. ելակետի համեմատ

Գ. Մրցունակության բարելավում` էներգիայի և բնական պաշարների կայուն օգտագործման միջոցով ● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել «Ընդերքի մասին» նոր օրենսգիրք՝ լավագույն միջազգային փորձին համապատասխանող ֆիսկալ, բնապահպանական, սոցիալական և լիցենզավորման ռեժիմով

● Ընդունել էներգախնայողության հստակ ժամկետներով գործողությունների ծրագիր` արդյունավետության թիրախներով և նշանակել պատասխանատու մարմին` համապատասխան ռեսուրսներով 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն ● Ընդունել «Ընդերքի մասին» օրենսգրքի կանոնակարգեր` մասնավոր հատվածի մասնակցության նպատակով արդյունավետություն, թափանցիկություն և հաշվետվողականություն ապահովելու համար` համաձայն ՀՃԹՆ-ի սկզբունքների

● Իրականացնել էներգախնայողության միջոցառումների ծրագրում բացահայտված առաջնահերթ միջոցառումներ

● ՀՀ Ազգային ժողով ներկայացնել շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին նոր օրենք` հիմնված լավագույն միջազգային փորձի վրա 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ բնապահպանության նախարարություն ● Լիցենզավորման բարելավված ռեժիմը գործում է, և շրջակա միջավայրի վրա և սոցիալական ազդեցության դրույթները կիրարկվում են հանքարդյունահանման բոլոր նախագծերի համար և իրականացվում են թափանցիկ ձևով` պատշաճ հանրային մասնակցությամբ

● Էներգախնայողության գործողությունների ծրագրի թիրախների

ուղղությամբ

առաջընթաց

Դ. Կառավարման միջազգային չափանիշների ընդունման գործընթացի մեկնարկում` պետական հատվածի արդյունավետությունն ու օպերատիվությունը հարկային, մաքսային, պետական ծախսերի կառավարման ոլորտում բարելավելու նպատակով ● Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ բավարար առաջընթաց (BPR)`

- Արտաքին ընկերության հետ պայմանագրի կնքում` բիզնես գործընթացների վերակազմակերպման վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու և բանկին միջանկյալ հաշվետվության(ների) ներկայացման համար (այնուհետ` ՊԵԿ-ում պաշտոնական քննարկումների միջոցով),

- Բանկի համար ընդունելի` համապատասխան օրենսդրական փոփոխությունների հաստատում կառավարության կողմից` հարկային հաշվառման ընթացակարգերի պարզեցման նպատակով,

- Ռիսկի վրա հիմնված ստուգումների ընտրության վերաբերյալ հայեցակարգի մշակում և բանկին ներկայացում, 1-ը հուլիսի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ● Բիզնես գործընթացների վերակազմակերպման ուղղությամբ հետագա առաջընթաց`

- ՀՀ կառավարության կողմից բանկի համար ընդունելի բիզնես գործընթացների վերակազմակերպման և դրա իրականացման համար հստակ ժամկետներով միջոցառումների համապատասխան ծրագրի հաստատում,

- Բիզնես գործընթացների վերակազմակերպման համար ծրագրային ապահովման և տեխնիկայի պահանջների բարելավման վերաբերյալ առաջարկությունների մշակում,

- Ռիսկի վրա հիմնված ստուգումների համար պատրաստ լիարժեք գործող համակարգ,

- Հաշվետվությունների էլեկտրոնային ներկայացման լիարժեք համակարգի ներդրում 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե ● Հարկային վարչարարության որակի բարելավում` գնահատված ըստ «Գործարարությամբ զբաղվելը» ծրագրի հետազոտության

● Հարկային վարչարարության ծախսերի կրճատում` գնահատված ըստ ՊԵԿ-ի վարչական ու շահագործման ծախսերի և հարկերի ընդհանուր հավաքագրման հարաբերակցության

● Հարկային պարտավորությունների կատարման տարեկան ծախսերի կրճատում` գնահատված ըստ հարկային պահանջների կատարման ծախսերի հետազոտության

- Օրենսդրության մեջ կամ ընթացակարգերում համապատասխան փոփոխությունների նախագծի կազմում, որը հնարավորություն կտա ուսումնասիրել ԱԱՀ-ի վերադարձի բարձր ռիսկային պահանջները

● ՀՀ կառավարություն ներկայացնել բանկի համար ընդունելի` անհրաժեշտ օրենսդրական փաթեթ` լիարժեք գործող կանաչ ուղու վերաբերյալ

1-ը հուլիսի

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

● Ներդնել լիարժեք գործող կանաչ ուղին` որպես մաքսազերծման հիմնական մոտեցում և ամրապնդել մաքսային կանխարգելիչ և կիրարկման կարողությունները

1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտե

● 2009-2011թթ. ընթացքում կանաչ ուղով բացթողումների շարունակական աճ (տոկոսն ընդհանուրի նկատմամբ)

● Արտահանման/

ներմուծման ժամանակի և ծախսերի կրճատում՝ գնահատված ըստ Լոգիստիկ արդյունավետության ինդեքսի

● ՀՀ կառավարություն ներկայացնել ՊՖԿ բարեփոխումների պատշաճ ռազմավարություն (ներառյալ CPAR-ի` Երկրի գնումների համակարգի գնահատման հաշվետվության առաջարկությունները) 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն ● Խորացնել ծրագրային բյուջետավորման պրակտիկան` ծրագրերի ծախսերի գնահատումը բարելավելով և ծրագրի մոնիթորինգի համար համապատասխան ոչ ֆինանսական ցուցանիշներ ներառելով 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ ֆինանսների նախարարություն ● ՊՖԿ բարեփոխումների ռազմավարությունում արտացոլված PEFA-ի ընտրված ցուցանիշների թիրախների բարելավում

● Հրապարակել պետական ներդրումների գնահատման համակարգի (ՊՆԳՀ) ամրապնդման վերաբերյալ ռազմավարական փաստաթուղթ 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն ● Պետական ներդրումների գնահատման համակարգի համար մշակել համապատասխան կանոնակարգեր

(ՀՀ էկոնոմիկայի և

ՀՀ ֆինանսների նախարարությունների կողմից) 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

ՀՀ ֆինանսների նախարարություն ● ՊՆԳՀ-ի միջոցով հաստատված նոր ներդրումների տոկոսի աճ

Ե. Հանրային ծառայությունում շահերի բախման կանխում և վարձատրության քաղաքականության բարելավում ● Մշակել անհրաժեշտ կանոնակարգերը` «Հանրային ծառայության մասին» նոր օրենքում շահերի բախման դրույթների իրականացման համար, այդ թվում` կապված շահերի հայտարարագրման հետ

● Ընդունել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ ● «Հանրային ծառայության մասին» օրենքի շահերի բախման դրույթների իրականացման ուղղությամբ հաստատված առաջընթաց

● Իրականացնել աշխատավարձի ներդաշնակեցման վերաբերյալ ծրագիր` նախարարությունների մասնագիտական աշխատակազմի և ԾԻԳ-ի շրջանակներում 1-ը հուլիսի, 2011թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ ● Շահերի բախման կարգավորումն ու հանրային ծառայությունում էթիկայի կանոններն աստիճանաբար ավելի լայնորեն են իրականացվում նշանակված մարմինների կողմից` գնահատված ըստ այն կայքէջերի այցելուների թվի, որտեղ դրանք հրապարակվում են

● Ընդունել անհրաժեշտ իրավական ակտեր` քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության վերաբերյալ 26-ը օգոստոսի, 2010 թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ ● Ներդնել քաղաքացիական ծառայությունում կատարողականի վրա հիմնված վարձատրության համակարգ 1-ը հուլիսի, 2010թ.

ՀՀ կառավարության աշխատակազմ

(հավելվածը փոփ. 05.08.10 N 978-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։