«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310295
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. թիվ 24-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 18-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռագրական կապի մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Հեռագրական կապի տեխնիկական միջոցների մասին» Ձև թիվ 31-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 31-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 18-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 24-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը
ՀՀ ազգային վիճակագրական
ծառայություն հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը
Ով է ներկայացնում ______________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _______________
__________________________________________
Գտնվելու վայրը ________________________________
________________________________________ I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը _______________ Համայնքը __________________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
31-ԿԱՊ
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական
խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի
թիվ 24-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ
201__թ. համար
1. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Ընդամենը այդ թվում`՝
մայրուղային միջքաղաքային
Ա Բ 1 2 3
Բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը, միավոր 110
որից` վարձակալությամբ տրված 110.1
Հեռագրական կապերի քանակը, ընդամենը 120
որից`
հաղորդակցությունների կոմուտացիայի համակարգով (ՀԿ) 120.1
Կապուղիների մոնտաժված ունակությունը, միացման կետեր 130
Կապուղիների օգտագործված ունակությունը, համարներ 140
2. Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ, միավոր
Ցուցանիշի անվանումը Տողի համարը Քանակ,
միավոր այդ թվում`
ըստ աշխատաժամերի
8 ժամ և պակաս 8- 24 ժամ 24 ժամ (շուրջօրյա)
Ա Բ Գ 1 2 3
Հեռագրական գործողություններ իրականացնող կապի բաժանմունքներ և կետեր, ընդամենը 210
որից` գյուղական բնակավայրերում 210.1
310 տողից` հեռագրական ապարատներով սարքավորված 220
որից` գյուղական բնակավայրերում 220.1
Ղեկավար _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն, պաշտոն)
______________
(Հեռախոսահամար(ներ)) « __ » _______201___թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____@_______
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 24-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԳՐԱԿԱՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 31-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռագրական կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 2 բաժնից. Հեռագրական կապի տեխնիկական միջոցները (բաժին 1), Հեռագրական գործառույթներ իրականացնող կապի կազմակերպությունների և բաժանմունքների քանակը տարվա վերջի դրությամբ (բաժին 2):
6. Հաշվետվության 110 տողի առաջին սյունակում լրացվում է «խտացման» սարքավորումներով առաջացած բոլոր տեսակի հեռագրական կապուղիների քանակը (բացառությամբ ներքաղաքայինների), այդ թվում` նաև պահեստայինները, 2-րդ և 3-րդ սյունակներում առանձնացնելով՝ մայրուղային կապուղիների փաստացի քանակը, որոնք հանգույցով միացված են հակառակ կողմին, և միջքաղաքային կապուղիների փաստացի քանակը:
Մայրուղային կապուղիներ են համարվում այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև, իսկ միջքաղաքային՝ այն կապուղիները, որոնք ապահովում են հեռագրական կապը մարզկենտրոնների և Երևանի միջև:
110 տողում չեն ներառվում կապի կազմակերպությունների կողմից մշտական կամ ժամանակավոր շահագործատեխնիկական սպասարկման համար ընդունված այլ կազմակերպությունների կապուղիները:
7. 110.1 տողում լրացվում է այլ կազմակերպություններին վարձակալությամբ տրված հեռագրական կապուղիների քանակը:
Կապուղիների հաշվառում կատարում են միայն այն կազմակերպությունները, որոնք հանդիսանում են վարձակալված կապուղիների համար տրանսպորտի և կապի նախարարության վերջնամասային կետեր, այսինքն` իրականացնում են մալուխային զույգերով կապուղու հաղորդում սպառողի կապի հանգույցին:
Այն կազմակերպությունները, որոնցով տարանցիկ անցնում են վարձակալված կապուղիները, այդպիսի կապուղիների հաշվառում 110.1 տողում չեն կատարում:
8. 120.1 տողում հաշվառվում են հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների միջև միջկենտրոնային կապերը, հաղորդումների կոմուտացիոն կենտրոնների և վերջնամասային կետերի միջև կապերը:
120 և 120.1 տողերում չեն ներառվում հեռագրատների և կապի հանգույցների աշխատատեղերը, ինչպես նաև այլ ծառայողական աշխատատեղերը, որոնք տեղակայված են հաղորդումների կոմուտացիոն կենտրոններում և կապուղիների կոմուտացիոն կայաններում:
9. 130 և 140 տողերում համապատասխանաբար արտացոլվում են մոնտաժված և օգտագործված կապուղիների ունակությունները:
10. 2-րդ բաժնում լրացվում է հեռագրական ապարատներով (լարային և ռադիո) հեռագրեր ընդունող և հաղորդող բոլոր կազմակերպությունների քանակը: