«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
6 օգոստոսի 2010 թ.
Պետական գրանցման թիվ 60310297
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 հուլիսի 2010 թ. թիվ 26-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ԹԻՎ 23-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2009 թվականի հոկտեմբերի 2-ի «Հեռախոսային կապի միջոցների և աշխատանքի որակի մասին» Ձև թիվ 42-ԿԱՊ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2005 թվականի հոկտեմբերի 28-ի թիվ 19-Ն որոշումը մասնակի ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 23-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ
Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 26-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
Ներկայացվում է համաձայն՝ «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության 2000թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003թ. հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի և պետական վիճակագրության ոլորտը կարգավորող այլ իրավական ակտերի
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Ներկայացվում է Ներկայացնում են Հաշվետվության ներկայացման ժամկետը
ՀՀ ազգային վիճակագրական
ծառայություն հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերերը մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա փետրվարի 20-ը
Ով է ներկայացնում ______________________________
(անվանումը)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը _____________
_________________________________________
Գտնվելու վայրը ______________________________
__________________________________ I I I I I
(փոստային դասիչ)
Մարզը ______________Համայնքը _____________
Պետական ռեգիստրում գրանցման համարը I I I I I I I I I I I I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I I I I I I I I I
Հարկ վճարողի հաշվառման համարը I I I I I I I I I
Պետական ռեգիստրում գրանցման համարը և նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից տրված գրանցման վկայականից ՁԵՎ ԹԻՎ
42-ԿԱՊ
(տարեկան)
«Հաստատված է»
Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2010թ. հուլիսի 7-ի
թիվ 26-Ն որոշմամբ
Չլրացնել ò
ՏԳՏԴ I I I I I I
Մարզը I I I
Համայնքը I I I I
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ
201__թ. համար
1. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը
Տողի
համարը Չափի
միավորը Ընդամենը այդ թվում`
քաղաքային գյուղական
Ա Բ Գ 1 2 3
Հեռախոսային կայանների քանակը 110 հատ
110 տողից` էլեկտրոնային 110.1 -"-
110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը
մոնտաժված 110.2 համար
զբաղված 110.3 -"-
110.2 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը 110.2.1 -"-
110.3 տողից` էլեկտրոնային հեռախոսային կայանների ունակությունը 110.3.1 -"-
110.2 տողից` ավտոմատ միջքաղաքային հեռախոսային ցանց ելք ունեցող
միջազգային 110.2.2 -"-
միջքաղաքային 110.2.3 -"-
110.2.2 և 110.2.3 տողերից` սարքավորված համարի ավտոմատ որոշման սարքավորումներով 110.4 -"-
Արբանյակային կապի կայաններ 120 հատ
Այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց 130 հատ
Բջջային հեռախոսակապի կայանների քանակը 140 -"-
140 տողից` բջջային հեռախոսակապի կայանների զբաղված ունակությունը 140.1 համար
2. Ապարատների և բաժանորդների քանակը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ընդամենը այդ թվում`
քաղաքային գյուղական
Ա Բ Գ 1 2 3
Հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների) 210 հատ
դրանից` բնակարանային 210.1 -"-
Քարտֆոնների քանակը 220 -"-
դրանից` ունիվերսալ 220.1 -"-
220 տողից` հափշտակված և ջարդված քարտֆոնների քանակը 220.2 -"-
Բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը 230 -"-
որից` ակտիվ 230.1 -"-
Ռադիոալիքային (փեյջինգային) կապի բաժանորդների քանակը 240 -"-
Շառավղային գործողության կապի բաժանորդների քանակը 250 -"-
Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը 260 -"-
Ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը բջջային հեռախոսակապով 270 -"-
3. Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ընդամենը այդ թվում`
քաղաքային գյուղական
Ա Բ Գ 1 2 3
Օդային գծերի երկարությունը 310 կմ
Խողովակաշարի երկարությունը 320 կանալ-կմ
Կապի բարձր հաճախականության կապուղիների քանակը 330 կանալ-
վերջ
դրանից` թվային կապուղիների (կանալների) քանակը 330.1 -"-
Մալուխների ընդհանուր երկարությունը 340 կմ
դրանից` օպտիկա-մանրաթելային 340.1 -"-
4. Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ընդամենը այդ թվում`
քաղաքային գյուղական
Ա Բ Գ 1 2 3
Բնակարաններում հեռախոս տեղադրելու համար տրված չբավարարված դիմումների քանակը 410 հատ
Տեղադրված հեռախոսային գծերի քանակը տարվա վերջի դրությամբ 420 -"-
5. Կապի աշխատանքի որակը
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ընդամենը այդ թվում`
քաղաքային գյուղական
Ա Բ Գ 1 2 3
Ընդունվել են հայտեր հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ 510 հատ
Հայտնաբերվել են հեռախոսագծերի խափանումներ 520 -"-
դրանից՝ վերացվել են հսկվող ժամկետներում 520.1 -"-
Ղեկավար _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն)
Լրացնող
(գլխավոր հաշվապահ
կամ այլ լիազորված անձ) _________
(Ազգանուն, անուն) _________
(Ստորագրություն, պաշտոն)
______________
(Հեռախոսահամար(ներ)) « __ » _______201___թ.
(լրացման ամսաթիվը)
Էլեկտրոնային փոստ _____@_______
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական խորհրդի
2010 թվականի հուլիսի 7-ի
թիվ 26-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «ՀԵՌԱԽՈՍԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՈՐԱԿԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 42-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են հեռախոսային կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք ու անհատ ձեռնարկատերերը, որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվության ցուցանիշները լրացվում են հաշվետու տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Հաշվետվությունը կազմված է 5 բաժնից. Կայանները, ենթակայանները և դրանց ունակությունը (բաժին 1), Ապարատների և բաժանորդների քանակը (բաժին 2), Գծային տնտեսությունը տարվա վերջի դրությամբ (բաժին 3), Բնակարաններում հեռախոս տեղադրելու գործընթացը (բաժին 4), Կապի աշխատանքի որակը (բաժին 5):
6. Բոլոր ցուցանիշները քաղաքային և գյուղական բնակավայրերի բաշխվում են համաձայն «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված քաղաքային և գյուղական բնակավայրերի:
7. 1-ին բաժինը լրացնելու համար հիմք են հանդիսանում կայանների սարքավորումների անձնագրերի տվյալները:
8. 110 տողում` հեռախոսային կայանների քանակը, լրացվում է քաղաքային և գյուղական բնակավայրերում տեղադրված ավտոմատ հեռախոսային կայանների քանակը, որոնք նախատեսված են ընդհանուր օգտագործման համար:
9. 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը - մոնտաժված (տող 110.2) և 110 տողից` հեռախոսային կայանների և ենթակայանների ընդհանուր ունակությունը-զբաղված (տող 110.3) ցուցանիշներում ներառվում են տեղակայված բոլոր բաժանորդային և հատուկ կոմպլեկտները, սարքավորումները, որոնք օգտագործվում են տաքսաֆոնների միացման համար, գերատեսչական կայանների ելքային և մուտքային միացնող գծերն ու գերատեսչական, տեղեկատվական-ինֆորմացիոն, պատվերային ծառայություններին մշտական օգտագործման տրամադրված գծերը:
Մոնտաժված և զբաղված ունակությունների մեջ հաշվի են առնվում նաև բոլոր ստուգիչ համարները, ինքնապատասխանիչների համարները, այն համարները, որոնք օգտագործվում են ծառայողական նպատակներով սրահներում, գծային-մալուխային ծառայություններում և այլն, աբոնենտային կոմպլեկտներում ներառված վերանորոգման ծառայության գծերը:
Զբաղված ունակության մեջ ներառվում են ամրագրված հեռախոսային բաժանորդային համարները, որոնց համար գանձվում են բաժանորդային վճարներ:
10. 130 տողում լրացվում է այլ իրավաբանական անձանց տրամադրված հեռախոսահամարների քանակը, որոնք ունեն ելք դեպի ընդհանուր օգտագործման հեռախոսային ցանց:
11. 140 տողում լրացվում է բջջային հեռախոսակապի կայանների քանակը, իսկ 140.1 տողում՝ վերը նշված կայանների զբաղված ունակությունը:
12. 2-րդ բաժնի 210 տողում՝ հիմնական հեռախոսային ապարատների քանակը (առանց քարտֆոնների), արտացոլվում է հեռախոսային բաժանորդների քանակը:
13. 220 տողում լրացվում է քարտֆոնների քանակը` առանձնացնելով դրանք ունիվերսալների (տող 220.1) և տեղականների: Ունիվերսալ են համարվում այն քարտֆոնները, որոնց միջոցով իրականացվում են ինչպես միջքաղաքային, այնպես էլ տեղական հեռախոսային խոսակցությունները: 230 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապի բաժանորդների քանակը, իսկ 230.1 տողում` ակտիվ բաժանորդների քանակը: Ակտիվ համարվում է այն բաժանորդը, որը հաշվետու տարվան նախորդող ամսվա ընթացքում ընդունել կամ ուղարկել է գոնե մեկ զանգ:
14. 260 տողում արտացոլվում է ինտերնետ հասանելիության ծառայության բաժանորդների քանակը:
15. 270 տողում արտացոլվում է բջջային հեռախոսակապից օգտվող բաժանորդների քանակը, որոնց մատուցվում են ինտերնետ հասանելիության ծառայություններ տվյալ օպերատորի կողմից:
16. Հաշվետվության 510 տողը բնութագրում է հեռախոսային գծերի խափանումների վերաբերյալ հայտերի քանակը: 520 տողում արտացոլվում են հայտնաբերված խափանումները, որոնց հետևանքով խախտվել է հեռախոսակապը (հեռախոսը չի աշխատել), իսկ 520.1 տողում` այն խափանումները, որոնք վերացվել են 1 օրվա ընթացքում: