Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-08-27-ից մինչև 2011-06-18։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2011-06-18Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

3 հոկտեմբերի 2007 թ.

Պետական գրանցման թիվ 60407345

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՆՏԵՍԱԿԱՆ ՄՐՑԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

1 օգոստոսի 2007 թ.

ք. Երևան թիվ 65-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը՝ հիմք ընդունելով «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 5-րդ մասը և 19-րդ հոդվածի 1-ին մասի «է» և «թ» կետերը, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` որոշում է.

1. Հաստատել տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը` համաձայն հավելվածի։

2. Ուժը կորցրած ճանաչել` Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ նաև` Հանձնաժողով) 2002 թվականի մարտի 4-ի ««Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքի որոշման կարգը» և «Ապրանքային շուկաների սահմանների և ծավալների որոշման կարգը» հաստատելու և Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 27 որոշման 2-րդ կետը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Նախագահ Ա. Շահնազարյան

Հավելված

ՀՀ տնտեսական մրցակցության

պաշտպանության պետական հանձնաժողովի

2007 թվականի օգոստոսի 1-ի

թիվ 65-Ն որոշման

Կ Ա Ր Գ

ՏՆՏԵՍՎԱՐՈՂ ՍՈՒԲՅԵԿՏԻ ՄԵՆԱՇՆՈՐՀ ԿԱՄ ԳԵՐԻՇԽՈՂ ԴԻՐՔԻ ՈՐՈՇՄԱՆ

1. Սույն կարգով սահմանվում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ` Հանձնաժողով) կողմից ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքի որոշման կարգը։

2. «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հիմքով մրցակից չունեցող է համարվում այն տնտեսվարող սուբյեկտը, որը որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի հարյուր տոկոսը (ամբողջ ծավալը):

3. Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը:

(3-րդ կետը խմբ. 09.07.10 թիվ 156-Ն)

4. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը:

(4-րդ կետը խմբ. 09.07.10 թիվ 156-Ն)

5. Ապրանքային շուկայում իրացման (ձեռքբերման) առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք որպես իրացնող (ձեռքբերող) իրացման (ձեռքբերման) ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:

(5-րդ կետը խմբ. 09.07.10 թիվ 156-Ն)

5.1. Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ մասերով նախատեսված հիմքերից որևէ մեկով տնտեսվարող սուբյեկտ(ներ)ը գերիշխող դիրք ունեցող է (են) համարվում Հանձնաժողովի որոշմամբ` հաշվի առնելով տվյալ ապրանքային շուկայի կառուցվածքի առանձնահատկությունները` այդ շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների բաժինների բաշխվածության վերաբերյալ:

(5.1 կետը լրաց. 09.07.10 թիվ 156-Ն)

6. Ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի մենաշնորհ կամ գերիշխող դիրքը որոշվում է ապրանքային շուկայում տվյալ տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկման միջոցով` տվյալ ապրանքային շուկայում գործող տնտեսվարող սուբյեկտների և (կամ) պետական մարմինների կողմից Հանձնաժողով ներկայացված և (կամ) Հանձնաժողովի կողմից իրականացված ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվության վերլուծության հիման վրա:

7. Ապրանքային շուկայի ծավալը և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում են բնեղեն և (կամ) արժեքային արտահայտությամբ` ապրանքային շուկայի սահմանների, դրա սուբյեկտների կազմի և ծավալի որոշման կարգի համաձայն: Հաշվարկը կատարվում է չափման միևնույն ձևի կիրառմամբ:

8. Ապրանքային շուկայի ծավալի և դրանում տնտեսվարող սուբյեկտի բաժնի հաշվարկը կատարվում է Հանձնաժողովի կողմից տվյալ շուկայի ուսումնասիրությանը նախորդող որոշակի ժամանակահատվածի (այսուհետ` ուսումնասիրվող ժամանակահատված) տվյալների հիման վրա:

9. Ապրանքային շուկայի ծավալում տնտեսվարող սուբյեկտի բաժինը որոշվում է ուսումնասիրվող ժամանակահատվածում տնտեսվարող սուբյեկտի կողմից տվյալ ապրանքի իրացման կամ ձեռքբերման ծավալի և տվյալ ապրանքային շուկայի ծավալի հարաբերությամբ` արտահայտված տոկոսով:

10. Տնտեսվարող սուբյեկտը մենաշնորհ դիրք ունեցող կարող է համարվել նաև այդ դիրքի առկայության մասին վկայող` բացառիկ կամ փաստացի միակ լիցենզիայի կամ այլ տվյալների հիման վրա` առանց սույն կարգում նշված ուսումնասիրության իրականացման կամ տեղեկատվության վերլուծության։

11. Մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտը գրանցվում է ապրանքային շուկայում գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կենտրոնացված գրանցամատյանում (ռեեստրում):

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։