Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2010 թվականի N 649-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ 174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի` Համաշխարհային բանկի օժանդակությամբ ներգրավված, բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հարցերով անկախ միջազգային փորձագետի հաշվետվությամբ ներկայացված առաջարկությունների հաշվառմամբ Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման նպատակով`

1. Ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին` Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի մշակման աշխատանքներում ներգրավել բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման հարցերով անկախ միջազգային փորձագետի:

3. Աշխատանքային խմբին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 6-ամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության բազմաբնակարան բնակարանային ֆոնդի կառավարման և շահագործման ոլորտի բարեփոխումների 5-ամյա ծրագրի նախագիծը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 17-ի N 649-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)

Ն. Երիցյան - ՀՀ էկոնոմիկայի նախարար

Վ. Վարդանյան - ՀՀ քաղաքաշինության նախարար

Գ. Մալխասյան - ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ

Ա. Բախշյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Ա. Ասատրյան - ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ

Վ. Արամյան - ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ

Ա. Մուսայան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի տեղակալ

Կ. Արեյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)

Կ. Մարգարյան - ՀՀ կառավարության աշխատակազմի տարածքային զարգացման և բնապահպանական վարչության պետ

Ե. Աթայան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի բնակարանային ապահովման, բնակարանային ֆոնդի կառավարման և կոմունալ քաղաքականության վարչության պետ

Ա. Գիլոյան -ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

-Համաշխարհային բանկի և այլ միջազգային փորձագետներ

Ա. Եգանյան -ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության տարածքային տնտեսական զարգացման բաժնի պետ (քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։