Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 օգոստոսի 2010 թվականի N 645-Ա

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`

1. Բնապահպանական քաղաքականության հիմունքները և ոլորտի համալիր կառավարման մոտեցումներն ու մեխանիզմները սահմանող իրավական ակտի` «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ` համաձայն հավելվածի:

2. Միջգերատեսչական աշխատանքային խմբին` 6-ամսյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարության քննարկմանը ներկայացնել «Շրջակա միջավայրի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի նախագծի հայեցակարգային մոտեցումները:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 17

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

օգոստոսի 17-ի N 645-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ

Ս. Պապյան - ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ (միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար)

Ա. Գիլոյան - ՀՀ տարածքային կառավարման նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ

Ա. Համբարձումյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Ջ. Ղլիչյան - ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի նորմատիվամեթոդական վարչության պետ

Ա. Հարությունյան - ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ

Մ. Գրիգորյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության զբոսաշրջության բաժնի պետ

Ա. Հախումյան - ՀՀ քաղաքաշինության նախարարության աշխատակազմի քաղաքաշինության քաղաքականության և տարածական պլանավորման վարչության քաղաքաշինության քաղաքականության բաժնի պետ

Դ. Ստեփանյան - ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի զարգացման վարչության վերականգնվող էներգետիկայի բաժնի պետ

Ն. Բակունց - ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության իրավական ապահովման և փաստաթղթային հոսքերի կառավարման բաժնի պետ

Գ. Մոմջյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի մշակութային ժառանգության և մշակութային արժեքների վարչության գլխավոր մասնագետ

Ա. Պետրոսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության, անտառային տնտեսության և բույսերի պաշտպանության վարչության անտառային տնտեսության զարգացման բաժնի գլխավոր մասնագետ

Ա. Իսկոյան - Երևանի Պետական Համալսարանի իրավագիտության ֆակուլտետի էկոլոգիական իրավունքի գիտաուսումնական կենտրոնի ղեկավար (համաձայնությամբ)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։