Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՎԹԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

6 փետրվարի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 փետրվարի 1997 թ. N 20

քաղ. Երևան

ՀԱՅ-ԱՄԵՐԻԿՅԱՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՆԱՎԹԻ ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԲԱԺԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի օգոստոսի 15-ի «Օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ընդերքից օգտվելու կարգի մասին» N 374 որոշման 5-րդ կետին համապատասխան, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հավանություն տալ հայ-ամերիկյան հետախուզական ընկերության և Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության միջև 1997 թվականի հունվարի 27-ին Երևանում կնքված նաթվի երկրաբանական հետախուզման և արտադրանքի բաժանման պայմանագրին:

2. Հայաստանի Հանրապետության նախարարություններին և գերատեսչություններին` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարության «Նավթի ծրագրի իրականացման գրասենյակ» պետական ձեռնարկությանը նշված պայմանագրով նախատեսված պարտավորությունների պատշաճ և ժամանակին կատարման հարցում ցույց տալ առավելագույն աջակցություն:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։