ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
28 ապրիլի 2010 թ.
ք. Երևան N 141-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 28.04.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջների համաձայն, «Ունիկո ԷՅՋԻԷՍ Ռիելթի» ՍՊ ընկերության անվանափոխման պատճառով վերաձևակերպել ընկերությանը 22.04.2010թ. տրված «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիան «Ա. Գ. Կադաստր» ՍՊԸ անվամբ։ «Ունիկո ԷՅՋԻԷՍ Ռիելթի» ՍՊԸ անվամբ ԱԳ N 0891 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջների համաձայն, «Ունիկո ԷՅՋԻԷՍ Ռիելթի» ՍՊ ընկերության անվանափոխման պատճառով վերաձևակերպել ընկերությանը 06.07.2009թ. տրված «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիան «Ա.Գ. Կադաստր» ՍՊԸ անվամբ։ «Ունիկո ԷՅՋԻԷՍ Ռիելթի» ՍՊԸ անվամբ ԱԳ N 0838 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի պահանջների համաձայն, «Ունիկո ԷՅՋԻԷՍ Ռիելթի» ՍՊ ընկերության անվանափոխման պատճառով վերաձևակերպել ընկերությանը 09.07.2009թ. տրված «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիան «Ա. Գ. Կադաստր» ՍՊԸ անվամբ։ «Ունիկո ԷՅՋԻԷՍ Ռիելթի» ՍՊԸ անվամբ ԱԳ N 0842 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
4. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 23.04.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Վ. Ա. Աուդիտ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0548 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
5. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● Անհատ ձեռնարկատեր Գենադի Գաբրիելյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
6. Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (28.04.2010թ. հր. N 141-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը
(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1. «Վ. Ս. Աուդիտ» ՍՊԸ Արարատի մ-զ, Նոր Խարբերդ, Սասունի 21 ԱԳ 0548 21.04.05թ. 03803594 548 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
2. «Ունիկո Էյջիէս Ռիելթի» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0891 22.04.10թ. 06940066 886 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Վերաձևակերպում
3. «Ունիկո Էյջիէս Ռիելթի» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0838 06.07.10թ. 06940066 833 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Վերաձևակերպում
4. «Ունիկո Էյջիէս Ռիելթի» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0842 09.07.10թ. 06940066 837 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարա-րական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Վերաձևակերպում
5. «Ա.Գ. Կադաստր» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0895 28.04.10թ. 06940066 890 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
6. «Ա.Գ. Կադաստր» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0896 28.04.10թ. 06940066 891 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
7. «Ա.Գ. Կադաստր» ՍՊԸ Ք. Վանաձոր, Ուսանողական փ. թիվ 10 ԱԳ 0897 28.04.10թ. 06940066 892 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարա-րական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
8. Գենադի Գաբրիելյան
(ԱՁ) ք. Երևան, Չարենցի 4, բն. 76 ԱԳ 0898 28.04.10թ. 35080432 893 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում