ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
14 մայիսի 2010 թ.
ք. Երևան N 169-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովի եզրակացությունը (արձանագրություն լիցենզավորող հանձնաժողովի 14.05.2010թ. կայացած նիստի).
Հրամայում եմ`
1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն «Ռ. Վ. Ռիելթի» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0552 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 12.05.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Շինհարթակ» ՍՊ ընկերության «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0772 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։
3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «Նարեկ Ռիելթի» ՍՊ ընկերությանը տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։
4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (14.05.2010թ. հր. N 169-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ
(անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1 «Ռ. Վ. Ռիելթի» ՍՊԸ ք. Երևան, Չարենցի 4 շ., բն. 76 ԱԳN0552 13.05.05թ. 01553039 552 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
2 «Շինհարթակ» ՍՊԸ ք. Երևան, Սիլիկյան թաղ., 11 փ., տուն 5 ԱԳN0772 15.05.08թ. 01241852 767 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն
3 «Նարեկ Ռիելթի» ՍՊԸ ք. Երևան, Մամիկոնյանց փ. 50 շ.,
բն. 26/1 ԱԳN0899 14.05.10թ. 00102456 894 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում