Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 25 ՄԱՅԻՍԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ N 179-Լ ՀՐԱՄԱՆԸ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ

25 մայիսի 2010 թ.

ք. Երևան N 179-Լ

Հ Ր Ա Մ Ա Ն

Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 25.05.2010թ. կայացած նիստերի).

Հրամայում եմ`

1. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 21.05.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) անհատ ձեռնարկատեր Անահիտ Մկրտչյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0394 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն (լիցենզավորված անձի 20.05.2010թ. ներկայացրած դիմումի համաձայն) «Գեոդեզիստ» ՍՊ ընկերության «Տեղագրական և կադաստրային քարտեզագրում» գործունեության ԱԳ N 0053 լիցենզիայի ուժը կորցրած ճանաչել և գործողությունը դադարեցնել։

3. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝

ա/ «Արաքս-88» ֆիրմա ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։

բ/ «ՌԱ Կոնսալթ» ՍՊ ընկերությանը և անհատ ձեռնարկատեր Արմեն Պետրոսյանին տրամադրել «Ռիելթորական գործունեություն» գործունեության լիցենզիա։

գ/ «Գեոդեզիստ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։

4. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։

Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան

Ց Ա Ն Կ

ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (25.05.2010թ. հր. N179-Լ)

Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը, գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը

(ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ

1 Անահիտ Մկրտչյան

(անհ. ձեռն.) Երևան,

Ա. Հովհաննիսյան

26, բն. 33,

հեռ. 645-210 ԱԳN0394 23.05.03թ. 25255289 394 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

2 «Գեոդեզիստ» ՍՊԸ Երևան, Անդրանիկի փ., 25 շ., բն. 45 ԱԳN0053 07.03.02թ. 01824964 053 Տեղագրական և կադաստրային քարտեզագրում ՀՀ Անժամկ. Դադարեցվել է դիմումի համաձայն

3 «Արաքս-88» Ֆիրմա ՍՊԸ Երևան, Դավթաշեն,

4-րդ թաղ. 31, բն. 31, հեռ. 562-150 ԱԳN0900 25.05.10թ. 01203452 895 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

4 «ՌՍ Կոնսալթ» ՍՊԸ Երևան, Երզնկյան 1,

բն. 35,

հեռ. 223-010 ԱԳN0901 25.05.10թ. 00259807 896 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

5 Արմեն Պետրոսյան

(անհ. ձեռն.) Երևան, Քաջազնունու 5, բն. 9,

հեռ. 571-771 ԱԳN0902 25.05.10թ. 30966817 897 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

6 «Գեոդեզիստ» ՍՊԸ Երևան, Անդրանիկի 19, բն. 10,

հեռ. 721-484 ԱԳN0903 25.05.10թ. 01824964 898 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։