ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ
ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ԿԱԴԱՍՏՐԻ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
13 հուլիսի 2010 թ.
ք. Երևան N 234-Լ
Հ Ր Ա Մ Ա Ն
Ղեկավարվելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի պահանջներով և հիմք ընդունելով «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» և «Անշարժ գույքի գնահատում» և «Ռիելթորական գործունեություն» լիցենզավորման ենթակա գործունեության լիցենզավորող հանձնաժողովների եզրակացությունները (արձանագրություններ լիցենզավորող հանձնաժողովների 13.07.2010թ. կայացած նիստերի).
Հրամայում եմ`
1. «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության կողմից իրականացված
● ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիսում գտնվող 93.3 քմ շինության և 0.1446 քմ հողամասի
● ՀՀ Կոտայքի մարզ, գ. Կամարիսում 3 փ., թիվ 5 հասցեում գտնվող 205.9 քմ շինության և 0.1062 քմ հողամասի
● ՀՀ ք. Աբովյան, Սևանի փ. 4/1 շենք, թիվ 101 հասցեում գտնվող 53.63 քմ շինության
● ՀՀ Կոտայքի մարզ, գ. Զառում գտնվող 147.4 քմ շինության, 0.3426 քմ հողամասի և 22.8 քմ ավտոտնակի
● ՀՀ Կոտայքի մարզ, գ. Արտամետ 2-րդ փ. 3/3 հասցեում գտնվող 113.5 քմ բնակարանի գնահատությունները կատարված են «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի, Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտի պահանջների և պայմանների կոպիտ խախտումներով։
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջները, «Զարգացման ուղիներ» ՍՊ ընկերության «Անշարժ գույքի գնահատում» գործունեության ԱԳ N 0545 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
2. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն անհատ ձեռնարկատեր Ռաֆիկ Մեսրոպյանի «Ռիելթորական գործունեություն» գործունեության ԱԳ N 0415 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
3. «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 36 հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի (տարեկան պետական տուրքը չվճարելու դեպքում) և 36 հոդվածի 2-րդ մասի պահանջների համաձայն Ռակե ՍՊ ընկերության «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության ԱԳ N 0841 լիցենզիայի գործողությունը կասեցնել՝ մինչև խախտման պատճառի վերացումը։
4. Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 26, 28 հոդվածների և ՀՀ կառավարության 07.01.02թ. N 5 որոշմամբ հաստատված «ՀՀ տարածքում տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացման, անշարժ գույքի գնահատման և ռիելթորական գործունեությունների բնագավառներում իրականացվող գործունեության լիցենզավորման կարգի» 7-րդ, 8-րդ և 10-րդ կետերի պահանջները՝
● «ԼԻ ԷՄ-ԱՐ ՓԻ» ՍՊ ընկերությանը տրամադրել «Անշարժ գույքի գնահատում» գործունեության լիցենզիա։
● «Արթուր և Աննա» ՍՊ ընկերությանը տրամադրել «Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում» գործունեության լիցենզիա։
5. Սույն հրամանի կատարման պատասխանատվությունը դնել կոմիտեի աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Հ. Հարությունյանի վրա, հսկողությունը վերապահել կոմիտեի նախագահի տեղակալ Կ. Դավթյանին։
Կոմիտեի նախագահ` Ե. Զախարյան
Ց Ա Ն Կ
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԱՆՁԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (13.07.2010թ. հր. N 234-Լ)
Հ/հ Ֆիզիկական անձ (անուն, ազգանուն) իրավաբանական անձ (անվանումը և գործունեության իրականացման վայրը) Բնակության վայրը,
գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) Գրանցման համարը Գործունեության
տեսակը Գործունեության իրականացման վայրը Գործողության ժամկետը Տեղեկություններ գրանցամատյանում լիցենզիայի վերաձևակերպման, նրա գործողության կասեցման, դադարեցման մասին Այլ տեղեկություններ
1 «Զարգացման ուղիներ» ՍՊԸ Երևան, Նժդեհի 4, բն. 2 ԱԳN0545 23.03.05թ. 02225753 545 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Կասեցվել է խախտումների պատճառով
2 Ռաֆիկ Մեսրոպյան (ԱՁ) Երևան, Ավանեսովի անց. 8,
բն. 15 ԱԳN0415 09.07.03թ. 22602021 415 Ռիելթորական գործունեություն ՀՀ Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
3 «Ռակե» ՍՊԸ Երևան, Հանրապե-տության 45 ԱԳN0841 09.07.09թ. 02700379 836 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Կասեցվել է տարեկան պետական տուրքը չվճարելու պատճառով
4 «Վի Էմ-Ար Փի» ՍՊԸ ՀՀ Սյունիքի մարզ, գ. Խնձորեսկ ԱԳN0914 13.07.10թ. 09212841 909 Անշարժ գույքի գնահատում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում
5 «Արթուր և Աննա» ՍՊԸ Ք. Սիսիան, Իսրայել Օրու 1ա/25 ԱԳN0915 13.07.10թ. 09808395 910 Տեղագրական քարտեզագրման և հողաշինարարական աշխատանքների իրականացում ՀՀ Անժամկ. Լիցենզիայի տրամադրում