Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 47 հոդվածի`
ա) 5-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասով`
«Նախորդ տարվա փաստացի շահութահարկի գումարները հայտնի դառնալուց հետո շահութահարկի հաշվարկի ներկայացմանը հաջորդող առաջին կանխավճարային մուծման ժամանակ կատարվում է մինչև հաշվարկի ներկայացումը տվյալ տարվա ընթացքում կատարված կանխավճարների գումարների ճշտում` տարվա սկզբից աճող հանրագումարով և սույն հոդվածի 2-րդ կետում նշված չափերով:».
բ) 6-րդ կետի առաջին նախադասությունը «ինքնուրույն» բառից հետո լրացնել «` շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ` այդ մասին գրավոր հայտնելով հարկային տեսչության մարմիններին» բառերով.
գ) 6-րդ կետի երկրորդ նախադասությունում «կանխավճարի տարբերության չափով` կանխավճարի վճարման օրվանից» բառերը փոխարինել «կանխավճարի տարբերության գումարի նկատմամբ` կանխավճարի վճարման համար սույն օրենքի 47 հոդվածի 2-րդ կետով սահմանված օրվանից» բառերով.
դ) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասերով`
«Սեզոնային բնույթի գործունեության ոլորտներում շահութահարկի հաշվարկների ներկայացման ժամկետից ոչ ուշ հարկային տեսչության մարմիններ դիմելու դեպքում թույլատրվում է տարվա կանխավճարային մուծումներն իրականացնել հարկային տեսչության մարմնի հետ համաձայնեցված ամսական չափերով:
Սեզոնային բնույթի գործունեության ոլորտների չափանիշները սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարության լիազոր մարմինը:»: