Հոդված 7
Հոդված 7.
Օրենքի 13 հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Հոդված 13. Հիմնական միջոցների վրա կատարված ծախսերը
1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է`
ա) հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով.
բ) վարձակալի մոտ` վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված ընթացիկ ծախսերի չափով:
2. Հիմնական միջոցների վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերն ավելացվում են այն հիմնական միջոցի հաշվեկշռային արժեքին, որի վրա այդ ծախսերը կատարվել են, և ամորտիզացվում են սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով:
3. Վարձակալված հիմնական միջոցի վրա կատարված կապիտալ բնույթի ծախսերը վարձակալը ամորտիզացնում է սույն օրենքի 12 հոդվածով սահմանված կարգով: Վարձակալական պայմանագրի լուծման և փաստացի դադարեցման դեպքում չամորտիզացված մնացորդն ամբողջովին նվազեցվում է վարձակալի համախառն եկամտից:
4. Սույն օրենքի իմաստով` հիմնական միջոցների (այդ թվում` վարձակալված) վրա կատարված ծախսերի տարբերակումն ըստ ընթացիկ և կապիտալ ծախսերի կատարվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած հայտանիշների հիման վրա:»: