Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

10 մարտի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 մարտի 1997 թվականի N 36

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1994 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16-Ի N 581 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1994 թվականի դեկտեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրությունը հաստատելու մասին» N 581 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

ա) որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետությունում աուդիտորական գործունեության ժամանակավոր կանոնադրության 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Աուդիտորական գործունեությամբ կարող են զբաղվել սահմանված կարգով աուդիտորական գործունեության լիցենզիա ու պետական գրանցում ստացած ձեռներեցները և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված բոլոր կազմակերպական-իրավական տեսակի ձեռնարկությունները` անկախ սեփականության ձևից (բացառությամբ բաց բաժնետիրական ընկերությունների)».

բ) հանել ժամանակավոր կանոնադրության 8-րդ կետի երկրորդ պարբերությունը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։