Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-04-10-ից մինչև 1997-12-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1997-12-08Բացել ARLIS-ում

040.0043.13.03.97

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

13 մարտի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

13 մարտի 1997 թվականի N 43

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում ավտոմոբիլային փոխադրումների ծառայությունների պետական կարգավորման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի N 2 ցանկում կատարել հետևյալ լրացումները`

ՀՀ տրանսպորտի նախարարություն ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ

(բացի ներմարզայինից և ներքաղաքայինից)

ՀՀ մարզպետներ

ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ

(միայն մարզի տարածքում)

Երևանի քաղաքապետ

ուղևորների և բեռների ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ

(միայն Երևան քաղաքի տարածքում)

2. Ավտոմոբիլային փոխադրումների ծառայություններ իրականացնող իրավաբանական անձինք և անհատ ձեռներեցները պարտավոր են մինչև 1997 թվականի օգոստոսի 1-ը սահմանված կարգով ստանալ լիցենզիա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։