Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 հուլիսի 2010 թվականի N 942-Ա

ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև 2005 թվականի հուլիսի 20-ին կնքված N 4095 AM վարկային համաձայնագրով նախատեսված` Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման ծրագրի շրջանակներում «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կողմից գնված գյուղատնտեսական տեխնիկայի, ինչպես նաև՝ 2006 թվականի հունիսի 7-ին կնքված` Թռչնագրիպին հակազդելու ծրագրի համաֆինանսավորման համար ճապոնական TF 056629 դրամաշնորհի շրջանակներում գնված և հաշվեկշռում հաշվառված ավտոմեքենայի շահագործումն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. 13.171.355,7 դրամ արժողությամբ գյուղատնտեսական տեխնիկան սեփականության իրավունքով հանձնել Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ համաձայն հավելվածի:

2. 3.680.000,0 դրամ հաշվեկշռային արժեքով «ՇԵՎՐՈԼԵ-ՆԻՎԱ-212301» մակնիշի ավտոմեքենան (թողարկման տարեթիվը՝ 2006 թվական, պետհամարանիշը՝ 353 ԼԼ 64, նույնացման համարը՝ X9L21230060149171, շարժիչի համարը՝ 0160651) հետ վերցնել «Գյուղատնտեսական բարեփոխումների աջակցություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկից և ամրացնել «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 15-օրյա ժամկետում ապահովել սույն որոշման հավելվածում և 2-րդ կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը:

4. Սահմանել, որ սույն որոշման հավելվածում նշված գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառումն իրականացվում է «Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցների հաշվին, իսկ որոշման 2-րդ կետում նշված ավտոմեքենայի պետական հաշվառումը՝ «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 2

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2010 թվականի

հուլիսի 29 -ի N 942-Ա որոշման

Ց ՈՒ Ց Ա Կ

«ԲԱՆՋԱՐԱԲՈՍՏԱՆԱՅԻՆ ԵՎ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՄՇԱԿԱԲՈՒՅՍԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԱՐՊՈՒԹՅԱՆԸ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՏԵԽՆԻԿԱՅԻ

NN

ը/կ Անվանումը Քանակը Ձեռքբերման տարեթիվը Արժեքը

(դրամ) Հաշվեկշռային

արժեքը

(դրամ)

1. Անիվավոր տրակտոր ՄՏԶ-82.1 1 2009 թ. 8.697.120,0 8.697.120,0

2. Շարքացան ՍՊՈՒ-6 1 2009 թ. 3.911.670,68 3.911.670,67

3. Գութան` թևավոր 1 2009 թ. 562.565,0 562.3565,0

Ընդամենը 3 13.171.355,7 13.171.355,7

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։