Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԱՐՏԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Լ. Տեր-Պետրոսյան

18 մարտի 1997 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 մարտի 1997 թվականի N 48

քաղ. Երևան

ՀԱՅԿԱԿԱՆ ԱԷԿ-Ի ԱՐՏԱՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՎԹԱՐՆԵՐԻ ԴԵՊՔՈՒՄ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԼԱՆԻ ՀԵՏԱԳԱ ԿԱՏԱՐԵԼԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել Հայկական ԱԷԿ-ի արտանախագծային վթարների դեպքում իրականացվելիք պաշտպանական միջոցառումների կատարելագործման աշխատանքների ժամանակացույցը:

2. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության հետ համատեղ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների նյութատեխնիկական ապահովման պլանը:

3. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի նախարարությանը, Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությանը և Հայպետատոմհսկողությանը` ձեռնամուխ լինել սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված նախապատրաստական աշխատանքների իրականացմանը:

4. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությանը և Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչությանը` Հայկական ԱԷԿ-ի արտանախագծային վթարների դեպքում բնակչության պաշտպանության պլանի հետագա կատարելագործման միջոցառումների պահանջներից բխող առաջարկությունները նախատեսել Հայաստանի Հանրապետության 1997 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի նախագծում:

5. Սույն որոշմամբ հաստատված ժամանակացույցում նշված աշխատանքների համակարգումը և վերահսկողությունը դրվում են Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների վարչության վրա:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։