ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
5 օգոստոսի 2010 թվականի N 1028-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին և 23-րդ հոդվածի 3-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն N 1 հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել փոփոխություն` համաձայն N 2 հավելվածի:
3. Հիմնանորոգման աշխատանքներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը գումար տրամադրելու նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 22,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով), որից` 2010 թվականի ինն ամսում` 10,000.0 հազ. դրամ:
4. Վարչական սարքավորումների ձեռքբերման նպատակով Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդից հատկացնել մինչև 2,133.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով), որից` 2010 թվականի ինն ամսում` 2,133.0 հազ. դրամ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 21
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստոսի 5-ի N 1028-Ն որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
(հազ. դրամ)
Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման բաժինների, խմբերի և դասերի, տնտեսագիտական դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող ծրագրերի և դրանք իրականացնող մարմինների անվանումները Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով, իսկ նվազեցումները` փակագծերում)
բաժինը խումբը դասը ինն ամիս տարի
1 2 3 4 5 6
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ 0.0 0.0
այդ թվում`
10 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ (24,133.0) (24,133.0)
այդ թվում`
02 Ծերություն (22,000.0) (22,000.0)
այդ թվում`
01 Ծերություն (22,000.0) (22,000.0)
այդ թվում`
13. Երեխաների գիշերօթիկ խնամքի և պաշտպանության ծառայություններ (22,000.0) (22,000.0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (22,000.0) (22,000.0)
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (22,000.0) (22,000.0)
այդ թվում`
ՍՈՒԲՍԻԴԻԱՆԵՐ (22,000.0) (22,000.0)
այդ թվում`
Սուբսիդիաներ պետական կազմակերպություններին (22,000.0) (22,000.0)
այդ թվում`
Սուբսիդիաներ ոչ ֆինանսական պետական կազմակերպություններին (22,000.0) (22,000.0)
09 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (2,133.0) (2,133.0)
այդ թվում`
01 Սոցիալական պաշտպանություն (այլ դասերին չպատկանող) (2,133.0) (2,133.0)
02. Գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանում (նախարարությունների աշխատակազմերի մասով) (2,133.0) (2,133.0)
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն
այդ թվում` ըստ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածների
ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ (2,133.0) (2,133.0)
այդ թվում`
ԸՆԹԱՑԻԿ ԾԱԽՍԵՐ (2,133.0) (2,133.0)
այդ թվում`
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ (2,133.0) (2,133.0)
այդ թվում`
Շարունակական ծախսեր (2,133.0) (2,133.0)
այդ թվում`
Էներգետիկ ծառայություններ (2,133.0) (2,133.0)
11 ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԵՐ 24,133.0 24,133.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 24,133.0 24,133.0
այդ թվում`
01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 24,133.0 24,133.0
այդ թվում`
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 24,133.0 24,133.0
այդ թվում`
ՀՀ կառավարություն 24,133.0 24,133.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստոսի 5-ի N 1028-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 2,247,769.3
Բաժին N 11 Խումբ
N 01 Դաս
N 01 ՀՀ կառավարության և համայնքների պահուստային ֆոնդ 2,133.0
1. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ
Անվանումը Չափման
միավորը Քանակը Գումարը
(հազ. դրամ)
ԱՊՐԱՆՔՆԵՐ
1. Հեռախոս հատ 4 88.0
2. Մետաղական պահարան հատ 1 150.0
3. Գրասենյակային դարակաշար հատ 15 1,695.0
4. Կիսափափուկ աթոռ հատ 20 200.0
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան