ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
19 օգոստոսի 2010 թվականի N 1040-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 21-ի N 97-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 3-րդ կետի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից Երևան քաղաքում իրավաբանական անձանց գրանցման ծառայությունների մատուցումը «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով իրականացնելու համար համապատասխան տարածքի վերանորոգման և կահավորման նպատակով` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը հատկացնել 113262.4 հազ. դրամ, որից` երրորդ եռամսյակում` 40,000.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), չորրորդ եռամսյակում` 43853.4 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» հոդվածով), և 29409.0 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Վարչական սարքավորումներ» հոդվածով):
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման N 13 հավելվածում կատարել լրացումներ` համաձայն հավելվածի:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. օգոստոսի 21
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
օգոստոսի 19-ի N 1040-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումները Չափի միավորը Ամբողջ քանակը (ծավալը) Ընդհանուր գումարը
(հազ. դրամ) Գնման ձևը Պայմանագրերի
կնքման ժամկետը կատարման վերջնա-ժամկետը
1 2 3 4 5 6 7
Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում 83853.4
Վարչական շենքի հիմնանորոգում դրամ 1 83853.4 ՆՄ օգոստոս դեկտեմբեր
Վարչական սարքավորումներ 29409.0
Կտրոնի տրամադրման սարք հատ 1 1600.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Էլեկտրոնային ցուցատախտակ հատ 1 162.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Բազկաթոռ հատ 32 1088.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Գրասեղան (120 x 60, դարակներով, ստեղնաշարի և պրոցեսորի համար առանձնացված դարակներով) հատ 75 3375.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Աթոռ (աջ կողքից ծալվող սեղանիկով) հատ 20 460.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Սեղան (180 x 90` փաստաթղթեր լրացնելու համար) հատ 1 80.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Ներքին հեռախոսային կապն ապահովող սարք (TTA-100, 81 հեռախոսի հետ միասին) հատ 1 1935.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Ուղղորդող ժապավեն` լրակազմ (մետաղական պարագաներով, կարմիր կտորով պաստառապատված) հատ 1 200.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Չհրկիզվող պահարան հատ 15 900.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Ֆաքս հատ 4 546.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Բազմացնող սարք հատ 5 2695.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Զգեստապահարան և գրապահարան` միասին (3-դռնանի) հատ 33 3300.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Բազկաթոռ` ղեկավարի հատ 16 1280.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Գրասեղան` ղեկավարի (160 x 80` կողային և դիմադիր սեղաններով, դարակներով, պահարանիկով) հատ 17 2380.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Գրասեղան` ղեկավարի (160 x 80` կողային և դիմադիր սեղաններով, դարակներով, պահարանիկով) հատ 1 350.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Աթոռ հատ 124 1488.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Գրապահոց (160 x 80 x 40) հատ 60 4200.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Սեղան` խորհրդակցությունների (300 x 150) հատ 2 400.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Շերտավարագույր քառ. մետր 550 2970.0 ՆՄ հոկտեմբեր դեկտեմբեր
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան