ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
11 փետրվարի 2010 թ.
ք. Երևան N 174-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Հրագոտի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Կիտանա Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Արսանա» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Ներսես Գալստյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հասմիկ Աղաջանյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Արսեն Մովսիսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Մեծ Մասրիկի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Գանձակի ԱԱՊԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 11.02.2010թ. N 174-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)
իրավ. անձ- (անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ. անձ՝
գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-թյան ժամկետը
1 «Թիվ 2 բուժմիավորում» ՓԲԸ ք. Երևան, Արամի փող., թիվ 54 Կ-XX-001316 11.02.2010 4 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Արամի փող., թիվ 54 անժամկետ
2 «Արսանա» ՓԲԸ ք. Երևան, Չարենցի փող., շ. 27, բն. 10 Կ-XX-001314 11.02.2010 6 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Մ. Խուդյակովի փող., թիվ 175/11 անժամկետ
3 «Հրագոտի» ՍՊԸ ք. Երևան, Մազմանյան փող., թիվ 5/17 Կ-XX-001315 11.02.2010 21 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք. Երևան, Բաշինջաղյան փող., հ. 173/9 անժամկետ
4 «Կիտանա Ֆարմ» ՍՊԸ Արարատի մարզ,
գ. Հայանիստ Կ-XX-001313 11.02.2010 7 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք. Երևան, Նոր Արեշ, 50 փող., 28 անժամկետ
5 Ա/Ձ Արսեն Մովսիսյան Շիրակի մարզ,
գ. Անուշավան Ա-XX-000615 11.02.2010 2 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) Շիրակի մարզ, գ. Անուշավան, 26 փող., N 31 անժամկետ
6 Ա/Ձ Ներսես Գալստյան ք. Երևան, Նորքի 8 զանգ., 15 շ., բն. 22 Ա-XX-000614 11.02.2010 20 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք. Երևան, Թոթովենցի փող., թիվ 9/11 անժամկետ
7 Ա/Ձ Հասմիկ Աղաջանյան ք. Ջերմուկ, Ազատամարտիկների փող., շ. 15, բն. 24 Ա-XX-000616 11.02.2010 5 Դեղատնային գործունեություն(դեղատնային կրպակ) ք. Երևան, Աճառյան փող., թիվ 20 անժամկետ
8 «Գանձակի ԱԱՊԿ» ՓԲԸ Գեղարքունիքի մարզ, գ. Գանձակ Կ-XX-001395 11.02.2010 13 Բժշկական օգնություն և սպասարկում(Ընտանեկան բժշկություն) Գեղարքունիքի մարզ,
գ. Գանձակ անժամկետ
9 «Մեծ Մասրիկի ԱԱՊԿ» ՓԲԸ Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ Կ-XX-001396 11.02.2010 3 Բժշկական օգնություն և սպասարկում(Ընտանեկան բժշկություն) Գեղարքունիքի մարզ, գ. Մեծ Մասրիկ անժամկետ