ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
24 փետրվարի 2010 թ.
ք. Երևան N 243-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
«Ալեքս Ֆարմ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Սոնյա Նավոյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Գայանե Աբգարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Իրինա Այդինյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Բորիս Ափյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Թագուհի Ղազանչյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Գալյա Սիմոնյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Հեղինե Մարտիրոսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Դավիթ և Մհեր եղբայրներ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
«Արծվաբերդի ԱԿ» ՓԲԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
«Մեդլայն» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 24.02.2010թ. N 243-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)
իրավ. անձ-
(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ.
անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-թյան ժամկետը
1 «Դավիթ և Մհեր եղբայրներ» ՍՊԸ ք. Երևան, Կ. Ուլնեցու փող., 59/5 շ., թիվ 13 Կ-XX-001317 24.02.2010 8 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան,
Կ. Ուլնեցու փող., 59/5 շ., թիվ 13 անժամկետ
2 «Ալեքս Ֆարմ» ՍՊԸ ք. Երևան, Ս. Տարոնցու փող., հ 11/8 Կ-XX-001318 24.02.2010 12 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Արշակունյաց 46/1 շ. հ. 51 անժամկետ
3 Ա/Ձ Հեղինե Մարտիրոսյան ք. Երևան, Բրյուսովի փող., 23 շ., բն. 45 Ա-XX-000622 24.02.2010 17 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Բաբաջանյան փող., թիվ 146 անժամկետ
4 Ա/Ձ Գալյա Սիմոնյան ք. Երևան, Գայի պող., 43 շ., 14 բն. Ա-XX-000621 24.02.2010 15 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Մոլդովական փող., թիվ 27/1 անժամկետ
5 Ա/Ձ Իրինա Այդինյան Տավուշի մարզ,
ք. Բերդ, Տերյան 11 Ա-XX-000620 24.02.2010 22 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) Տավուշի մարզ,
ք. Բերդ, Մաշտոցի 27/15 անժամկետ
6 Ա/Ձ Գայանե Աբգարյան Կոտայքի մարզ,
ք. Նոր Հաճն, Չարենցի 23/27 Ա-XX-000618 24.02.2010 10 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) Կոտայքի մարզ,
գ. Արգել, Երևանյան 2 անժամկետ
7 Ա/Ձ Բորիս Ափյան ք. Աբովյան, 4 Մ/Շ,
40 շ., բն. 1 Ա-XX-000619 24.02.2010 18 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Աբովյան, 4-րդ մկշ., 40 շ., թիվ 1 անժամկետ
8 Ա/Ձ Սոնյա Նավոյան Արարատի մարզ,
ք. Արարատ, Աբովյան 12/86 Ա-XX-000617 24.02.2010 9 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) Արարատի մարզ, ք. Արարատ ՈԿՖ բանավան 5 անժամկետ
9 «Մեդլայն» ՍՊԸ ք. Երևան, Կոմիտասի 48, բն. 17 Կ-XX-001397 24.02.2010 29 Բժշկական օգնություն և սպասարկում
(Բժշկական ընդհանուր պրակտիկա, ընդհանուր վիրաբուժական, գինեկոլոգիական, նյարդաբանական, քիթ-կոկորդ-ականջաբանական, վնասվածքաբանական, ակնաբանական, աղեստամոքսաբանական, ֆունկցիոնալ ախտորոշիչ, ճառագայթային ախտորոշիչ (ռենտգենաբանական, ուլտրաձայնային), թերապևտիկ ստոմատոլոգիական, վիրաբուժական ստոմատոլոգիական) ք. Երևան, Մաշտոցի պող.,
43 շ., N 104 անժամկետ
10 «Արծվաբերդի ԱԿ» ՊՓԲԸ Տավուշի մարզ, գ. Արծվաբերդ Կ-XX-001394 24.02.2010 14 Բժշկական օգնություն և սպասարկում
(Ճառագայթային ախտորոշիչ (ուլտրաձայնային)) Տավուշի մարզ,
գ. Արծվաբերդ անժամկետ
11 Ա/Ձ Թագուհի Ղազանչյան ք. Երևան, Բաշինջաղյան 148/1 Ա-XX-000623 24.02.2010 Դեղատնային գործունեություն
(դեղատնային կրպակ) ք. Երևան, Բաշինջաղյան 148/1 անժամկետ