ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ
26 մարտի 2010 թ.
ք. Երևան N 473-Ա
Հ Ր Ա Մ Ա Ն
Հիմք ընդունելով «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը, 43-րդ հոդվածի 2-րդ մասի աղյուսակի 3-րդ բաժնի 4-րդ և 5-րդ կետերը, 9-րդ հոդվածը, հաշվի առնելով, որ հրամանում թվարկված ընկերություններին դեղատնային գործունեության (դեղատան կամ դեղատնային կրպակի), բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու համար ներկայացված փաստաթղթերը համապատասխանում են օրենքների, այլ իրավական ակտերի ու լիցենզավորման կարգի պահանջներին, որի հիման վրա առողջապահության ոլորտում լիցենզավորող հանձնաժողովը տվել է դրական (կամ դրական վերապահումով) եզրակացություն հայտերը բավարարելու վերաբերյալ.
Հրամայում եմ՝
1. Ներքոհիշյալ տնտեսվարող սուբյեկտների՝ դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիա տրամադրելու վերաբերյալ հայտերը բավարարել և ստորև նշված հայտատուներին հատկացնել լիցենզիաներ.
Ա/Ձ Ալբերտ Հովհաննիսյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Էդգար և Նազելի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Խաչդենտ» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
«Բարձրունի» ՍՊԸ դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական)
Ա/Ձ Հենրիկ Գասպարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Հրանտ Գասպարյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Դիանա Սալոյան դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) (դրական վերապահում)
Ա/Ձ Կարինե Թոխունց բժշկական օգնություն և սպասարկում (դրական)
«Մեյջիք Լեյզ» ՍՊԸ բժշկական օգնություն և սպասարկում (դրական վերապահում)
2. ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի լիցենզավորման բաժնի պետ Ա. Հովակիմյանին՝
1) սույն հրամանի 1-ին կետում նշված դեղատնային գործունեության, բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաները տրամադրել ՀՀ առողջապահության նախարարության համապատասխան ստորաբաժանումների եզրակացությունների համաձայն.
2) սահմանված ժամկետում ապահովել լիցենզիայի տրամադրումը հայտատուին.
3) սույն հրամանի 1-ին կետում նշված «դրական վերապահումով» լիցենզավորված ընկերություններին լիցենզիաները տրամադրել փաստաթղթային թերությունները վերացնելուց հետո:
Նախարար
Հ. Քուշկյան
ԼԻՑԵՆԶԱՎՈՐՎԱԾ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՆԵՐՈՒՄ ԲՈՎԱՆԴԱԿՎՈՂ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ
Ց Ա Ն Կ
(ՀՀ առողջապահության նախարարի 26.03.2010թ. N 473-Ա հրաման)
Հ/հ Ֆիզ. անձ-
(անուն, ազգանուն)
իրավ. անձ-(անվանումը) Ֆիզ. անձ՝
բնակության վայրը
իրավ. անձ՝ գտնվելու վայրը Լիցենզիայի համարը Լիցենզիան տալու ամսաթիվը Գրանց-ման համարը Գործունեության տեսակը Գործունեության իրականացման
վայրը Գործողու-թյան ժամկետը
1 «Էդգար և Նազելի» ՍՊԸ Շիրակի մարզ,
ք. Գյումրի,
Տերյան 91/2 Կ-XX-001321 26.03.2010 53 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Գյումրի, Տերյան 91/2 անժամկետ
2 «Խաչդենտ» ՍՊԸ Արագածոտնի մարզ,
գ. Օշական Ա-XX-001322 26.03.2010 57 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արագածոտնի մարզ,
գ. Օշական, Մաշտոցի 70 անժամկետ
3 «Բարձրունի» ՍՊԸ Սյունիքի մարզ,
ք. Գորիս, Մամիկոնյան 1 Ա-XX-001320 26.03.2010 62 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք.Երևան, Դավթաշեն 4-րդ թաղ. 3/2 անժամկետ
4 Ա/Ձ Դիանա Սալոյան ք. Երևան,
Լվովյան 15շ., բն. 45 Կ-XX-000629 26.03.2010 34 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք. Երևան, Ս.Խաֆարյան փող. թիվ 7/7 անժամկետ
5 Ա/Ձ Ալբերտ Հովհաննիսյան Արարատի մարզ,
գ. Բուրաստան Կ-XX-000627 26.03.2010 39 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արարատի մարզ, Բուրաստան համայնք,
Պ. Սևակի 23 անժամկետ
6 Ա/Ձ Հրանտ Գասպարյան ք.Երևան, Նար-Դոսի 1 նրբ., 65 տուն Կ-XX-000628 26.03.2010 41 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) ք.Երևան Էրեբունի վարչ. շրջան, Աթոյան փող. 107/5 անժամկետ
7 Ա/Ձ Հենրիկ Գասպարյան Արտաշատի մարզ,
գ. Մասիս, Պետրոսյան 45 Կ-XX-000626 26.03.2010 38 Դեղատնային գործունեություն (դեղատնային կրպակ) Արարատի մարզ, Մասիս համայնք, Արտաշատյան խճ.18 անժամկետ
8 Ա/Ձ Կարինե Թոխունց ք.Երևան,
Կիևյան 14շ.,
բն. 15 Կ-XX-000367 26.03.2010 52 Բժշկական օգնություն և (սպասարկում ճառագայթային ախտորոշիչ /ուլտրաձայնային/) ք.Երևան,
Ձորափի փող., 40 անժամկետ
9 «Մեյջիք Լեյզ» ՍՊԸ ք.Երևան,
Խորենացու 33 Կ-XX-001401 26.03.2010 33 Բժշկական օգնություն և սպասարկում(կոսմետոլոգիական) ք.Երևան, Կենտրոն համայնք, Տերյան փող., 105/1շ., 9 անժամկետ