Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻ­ՋԵՎ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԻՔ ՏԵԽՆՈ­ԼՈ­ԳԻ­ԱՅԻ, ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

26 օգոստոսի 2010 թվականի N 1062-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՄԵՐԻԿԱՅԻ ՄԻԱՑՅԱԼ ՆԱՀԱՆԳՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԻ ՄԻ­ՋԵՎ «ԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ԶԵՆՔԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ ՄԵՋ ՕԳՏԱԳՈՐԾՎԵԼԻՔ ՏԵԽՆՈ­ԼՈ­ԳԻ­ԱՅԻ, ԱԽՏԱԾԻՆՆԵՐԻ ԵՎ ՓՈՐՁԱՌՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԿՆՔՄԱՆ ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱ­ՁԱՅՆՈՒ­ԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպար­տամեն­տի միջև «Կենսաբանական զենքերի ստեղծման մեջ օգտագործվելիք տեխնոլոգիայի, ախտա­ծինների և փորձառության տարածման կանխարգելման ոլորտում համագործակ­ցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:

2. Լիազորել Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին կնքել Ամերիկայի Միացյալ Նահանգների պաշտպանության դեպարտամենտի կողմից 2009 թվականին ստորագրված` սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագիրը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. օգոստոսի 30

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։