Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ` ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1998-03-01-ից մինչև 1998-10-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 1998-10-01Բացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 հուլիսի 1995 թվականի N 490

քաղ. Երևան

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ` ԳՈՒՅՔԱՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ՕԲՅԵԿՏ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող գույքի գույքագրում և գրանցում իրականացնող մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին գույքահարկի հաշվարկման համար անհրաժեշտ տվյալների հաղորդումը կանոնակարգելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի պահանջները, Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է`

1. Հաստատել քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու կարգը (կցվում է):

2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության տարածքում`

ա) անիվավոր և թրթուրավոր տրակտորների, հացահատիկահավաք, կերահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների, մեխանիզմների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը.

բ) օդային փոխադրամիջոցների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը.

գ) ջրային փոխադրամիջոցների հաշվառումը և դրանց պետական տեխնիկական վերահսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը:

(2-րդ կետը փոփ. 16.02.96 N 42)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ

Հաստատված է

ՀՀ կառավարության 1995 թվականի

հուլիսի 6-ի N 490 որոշմամբ

Կ Ա Ր Գ

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական տեսչության մարմիններին ներկայացնելու

1. (կետն ուժը կորցրել է 22.10.97 N 465)

2. Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ավտոմեքենաների (մարդատար, բեռնատար, հատուկ նշանակության և այլն), մոտոցիկլետների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 4 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված մեքենաների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի NN 5ա և 5բ հավելվածների:

(2-րդ կետը փոփ. 16.02.96 N 42)

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող անիվավոր և թրթուրավոր տրակտորների, հացահատիկահավաք, կերահավաք կոմբայնների և մյուս ինքնագնաց մեքենաների, մեխանիզմների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 6 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված մեքենաների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 7 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող օդային փոխադրամիջոցների մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 8 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում սույն կետի «ա» ենթակետում նշված օդային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 9 հավելվածի:

5. Պատգամավորների շրջանային (քաղաքային) խորհուրդների գործադիր կոմիտեները Հայաստանի Հանրապետության հարկային պետական տեսչության շրջանային (քաղաքային) մարմիններին են ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` շրջանի (քաղաքի) տարածքում հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված (ըստ յուրաքանչյուր տարվա հունվարի 1-ի դրությամբ հաշվառման տվյալների` հաշվի առնելով դրանց մինչև հուլիսի 1-ը կատարված փոփոխությունները) անասնագլխաքանակի մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 10 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից ձեռք բերված անասնագլխաքանակի մասին տեղեկություններ, համաձայն սույն կարգի N 11 հավելվածի:

6. Հայաստանի Հանրապետության արդյունաբերության մեջ աշխատանքների անվտանգ կատարման և լեռնային հսկողության վարչությունը Հայաստանի Հանրապետության հարկային տեսչության մարմիններին է ներկայացնում`

ա) մինչև յուրաքանչյուր տարվա օգոստոսի 1-ը` Հայաստանի Հանրապետության տարածքում հուլիսի 1-ի դրությամբ գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի N 12 հավելվածի.

բ) մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը` նախորդ ամսվա ընթացքում գրանցված և քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող ջրային փոխադրամիջոցների սեփականատերերի փոփոխման մասին տեղեկությունները, համաձայն սույն կարգի N 13 հավելվածի:

(6-րդ կետը լրաց. 16.02.96 N 42)

Հավելված N 1

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Ա մ փ ո փ ց ա ն կ

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ________________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՎԱԾ ԵՎ ԳՆԱՀԱՏՎԱԾ` ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

NN

ը/կ Շինության

հասցեն Շինության

արժեքը Սեփականա-

տիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Սեփականա-

տիրոջ

բնակության

հասցեն Ընդհանուր

սեփականություն Սեփականության

ձևակերպման

ամսաթիվը

համատեղ

սեփականատերերի

թիվը բաժնեմասի

չափը

(տոկոս)

1 2 3 4 5 6 7 8

Գույքագրող մարմնի ղեկավար

«______»_______________ 199 թ. ____________________

(ստորագրությունը)

Հավելված N 2

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ____________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Շինության հասցեն Շինության արժեքը Նախկին

սեփականա-

տիրոջ

անունը, ազգանունը,

հայրանունը Սեփականա-

տիրոջ

անունը, ազգանունը,

հայրանունը Սեփականա-

տիրոջ

բնակության

հասցեն Ընդհանուր

սեփականություն Սեփականու-

թյան

ձևակերպ-

ման

ամսաթիվը

համատեղ

սեփականա-

տերերի

թիվը բաժնեմասի

չափը

(տոկոս)

1 2 3 4 5 6 7 8 9

Գույքագրող մարմնի ղեկավար

«______»_______________ 199 թ. ____________________

(ստորագրությունը)

Հավելված N 3

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ___________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՈՐՊԵՍ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ԳՐԱՆՑՎԱԾ ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Շինության

հասցեն Շինության

արժեքը Սեփականա-

տիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Սեփականա-

տիրոջ

բնակության

հասցեն Ընդհանուր

սեփականություն Սեփականության

ձևակերպման

ամսաթիվը

համատեղ

սեփականատերերի

թիվը բաժնեմասի

չափը

(տոկոս)

1 2 3 4 5 6 7 8

Գույքագրող մարմնի ղեկավար

«______»_______________ 199 թ. ____________________

(ստորագրությունը)

Հավելված N 4

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Մեքենայի

պետհամա-րանիշը Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Մեքենայի

մակնիշը Շարժիչի

հզորությունը Սեփականության

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

(հավելվածը խմբ. 16.02.96 N 42)

Հավելված N 5ա

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ___________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՄԱՆ ՎԵՐՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Մեքենայի

պետհամա-րանիշը Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Մեքենայի

մակնիշը Շարժիչի

հզորությունը Սեփականության

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

(հավելվածը խմբ. 16.02.96 N 42)

Հավելված N 5 բ

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ

տեղեկությունները ՀՀ հարկային տեսչության

մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. __________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄՈՏՈՑԻԿԼԵՏՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Մեքենայի

պետհամա-րանիշը Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Մեքենայի

մակնիշը Շարժիչի

հզորությունը Հաշվառումից

հանելու

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6 7

ՀՀ ներքին գործերի նախարարության

համապատասխան ստորաբաժանման ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

(հավելվածը խմբ. 16.02.96 N 42)

Հավելված N 6

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ _____________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԻՎԱՎՈՐ ԵՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ, ԿԵՐԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Սեփականատիրոջ

բնակության

հասցեն Շարժիչի

հզորությունը Մեքենայի

մակնիշը Սեփականության

ձևակերպման

ամսաթիվը

1 2 3 4 5 6

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

պետական տեխնիկական հսկողության

մարմնի ղեկավար

___________________________

(ստորագրությունը)

«_____»______________ 199 թ.

Հավելված N 7

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ____________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _____________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԻՎԱՎՈՐ ԵՎ ԹՐԹՈՒՐԱՎՈՐ ՏՐԱԿՏՈՐՆԵՐԻ, ՀԱՑԱՀԱՏԻԿԱՀԱՎԱՔ, ԿԵՐԱՀԱՎԱՔ ԿՈՄԲԱՅՆՆԵՐԻ ԵՎ ՄՅՈՒՍ ԻՆՔՆԱԳՆԱՑ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ, ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Նախկին

սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Նոր

սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Շարժիչի

հզորությունը Մեքենայի

մակնիշը Սեփականության

ձևակերպման

ամսաթիվը

1 2 3 4 5 6

ՀՀ գյուղատնտեսության նախարարության

պետական տեխնիկական հսկողության

մարմնի ղեկավար

___________________________

(ստորագրությունը)

«_____»______________ 199 թ.

Հավելված N 8

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ ________________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Սեփականատիրոջ

բնակության

հասցեն Շարժիչի

հզորությունը Մեքենայի

մակնիշը Սեփականության

ձևակերպման

ամսաթիվը

1 2 3 4 5 6

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

___________________________

(ստորագրությունը)

«_____»______________ 199 թ.

Հավելված N 9

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ _____________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՕԴԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Նախկին

սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Նոր

սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Շարժիչի

հզորությունը Մեքենայի

մակնիշը Սեփականության

ձևակերպման

ամսաթիվը

1 2 3 4 5 6

ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական

ավիացիայի գլխավոր վարչության

համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

___________________________

(ստորագրությունը)

«_____»______________ 199 թ.

Հավելված N 10

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ _____________________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Սեփականատիրոջ

անունը,

ազգանունը,

հայրանունը Սեփականատիրոջ

բնակության

հասցեն Անասունների թիվը

(պայմանական գլուխ)

1 2 3 4

Պատգամավորների շրջանային (քաղաքային)

խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու

մարմնի ղեկավար

___________________________

(ստորագրությունը)

«_____»______________ 199 թ.

Հավելված N 11

քաղաքացիներին սեփականության իրավունքով պատկանող`

գույքահարկով հարկման օբյեկտ հանդիսացող գույքի

վերաբերյալ տեղեկությունները ՀՀ հարկային պետական

տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ ե ղ ե կ ու թ յ ու ն ն ե ր

199 Թ. ______________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ______________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՁԵՌՔ ԲԵՐՎԱԾ ԱՆԱՍՆԱԳԼԽԱՔԱՆԱԿԻ ՄԱՍԻՆ

NN

ը/կ Սեփականատիրոջ անունը,

ազգանունը, հայրանունը Ձեռք բերված անասունների

թիվը (պայմանական գլուխ) Անասունների ձեռք

բերման ամսաթիվը

1 2 3 4

Պատգամավորների շրջանային (քաղաքային)

խորհրդի գործադիր կոմիտեի պատասխանատու

մարմնի ղեկավար

___________________________

(ստորագրությունը)

«_____»______________ 199 թ.

Հավելված N 12

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. ՀՈՒԼԻՍԻ 1-Ի ԴՐՈՒԹՅԱՄԲ __________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Սեփականատիրոջ

ազգանունը,

անունը,

հայրանունը Սեփակա-նատիրոջ

բնակության

հասցեն Շարժիչի

հզորությունը Ջրային փոխադրամիջոցի

մակնիշը Սեփականության

ձևակերպման ամսաթիվը

1 2 3 4 5 6

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

(հավելվածը լրաց. 16.02.96 N 42)

Հավելված N 13

քաղաքացիներին սեփականության իրավունքով

պատկանող` գույքահարկով հարկման օբյեկտ

հանդիսացող գույքի վերաբերյալ տեղեկությունները

ՀՀ հարկային տեսչության մարմիններին ներկայացնելու կարգի

Տ Ե Ղ Ե Կ ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ն Ե Ր

199 Թ. _________ ԱՄՍՎԱ ԸՆԹԱՑՔՈՒՄ ________ ՇՐՋԱՆՈՒՄ (ՔԱՂԱՔՈՒՄ) ԳՐԱՆՑՎԱԾ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՋՐԱՅԻՆ ՓՈԽԱԴՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐԵՐԻ ՓՈՓՈԽՄԱՆ ՄԱՍԻՆ

N/N

ը/կ Նախկին սեփականատիրոջ Նոր սեփականատիրոջ Շարժիչի

հզորությունը Ջրային փոխադրամիջոցի

մակնիշը Սեփականության ձևակերպման

ամսաթիվը

ազգանունը,

անունը,

հայրանունը բնակության

հասցեն ազգանունը,

անունը,

հայրանունը բնակության

հասցեն

1 2 3 4 5 6 7 8

ՀՀ արդյունաբերության մեջ աշխատանքների

անվտանգ կատարման և լեռնային հսկողության

վարչության համապատասխան ստորաբաժանման

ղեկավար

_______________________________

(ստորագրությունը)

« » __________________ 199 թ.

(հավելվածը լրաց. 16.02.96 N 42)

(կարգը փոփ., լրաց., խմբ. 16.02.96 N 42, փոփ. 22.10.97 N 465)

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։