Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ ԵՎ ՄԱԿ-Ի ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՌԵՎՏՐԻ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԵՐՈՒՄ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ԵՎ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 711-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2 ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 704-Ա

ՄԱԿ-ի միջազգային առԵՎտրի իրավունքի հանձնաժողովում ԵՎ ՄԱԿ-ի միջազգային առԵՎտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 24-Ի N 711-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 11-րդ ենթակետի և ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով`

1. Լիազորել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Տ. Բարսեղյանին որպես Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ մասնակցել ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի նստաշրջաններին և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերի նիստերի աշխատանքներին:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի օգոստոսի 24-ի «ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովում և ՄԱԿ-ի միջազգային առևտրի իրավունքի հանձնաժողովի աշխատանքային խմբերում Հայաստանի Հանրապետության կառավարության ներկայացուցիչ նշանակելու և Տ. Բարսեղյանին Վիեննա գործուղելու մասին» N 711-Ա որոշումը:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 2

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։