Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

6 ՍԵՊՏԵՄԲԵՐի 2010 թվականի N 710-Ա

Ա. ԳԱԼՍՏՅԱՆԻՆ ՎԻԵՆՆԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին 2010 թվականի սեպտեմբերի 20-24-ը գործուղել Վիեննա (Ավստրիայի Հանրապետություն)` Ատոմային էներգիայի միջազգային գործակալության 54-րդ տարեկան համաժողովին մասնակցելու համար:

2. Ա. Գալստյանի` Վիեննա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Գալստյանի՝ Վիեննա մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարի տեղակալ Ա. Գալստյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Վիեննա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 6

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։