Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 36 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 188 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-05-01-ից մինչև 2002-07-27։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2002-07-27Բացել ARLIS-ում

040.0059.010497

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

1 ապրիլի 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 ապրիլի 1997 թվականի N 59

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1996 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 9-Ի N 36 ԵՎ ՀՈՒՆԻՍԻ 24-Ի N 188 ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման մասին» N 36 որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը`

որոշման 11-րդ կետում «1997» թիվը փոխարինել «1998» թվով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 1996 թվականի հունիսի 24-ի «Հայաստանի Հանրապետությունում բժշկական և դեղագործական գործունեության պետական մասնագիտական լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 188 որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը`

որոշմամբ հաստատված կարգի 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությամբ`

«Ժամկետային զինվորական ծառայության զորակոչված բժշկական և դեղագործական աշխատողները ծառայությունն անցկացնելու ժամկետում համարվում են լիցենզավորված ըստ իրենց բժշկական և դեղագործական մասնագիտության` որպես զինծառայող մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար»:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։