Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-09-25-ից մինչև 2013-10-11։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2013-10-11Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

27 օգոստոսի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 60010322

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

18 օգոստոսի 2010 թ.

ք. Երևան N 435-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 31-Ի N 43-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի բ) ենթակետը, 6-րդ հոդվածի 1-ին մասը և 2-րդ մասի 1-ին կետը, «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006 թվականի մարտի 31-ի «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու մասին» N 43-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածը` «Էլեկտրոնային հաղորդակցության բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը», լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.2.2 կետով.

«5.2.2 Հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի տարածական զարգացում նախաձեռնելու և այդ նպատակով հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցի (ցանցի շահագործման) լիցենզիայի վերաձևակերպման դեպքում, որի արդյունքում փոփոխվում է բազային տարեկան պետական տուրքի չափը` տարեկան պետական տուրքը ենթակա է համամասնորեն հաշվարկման և գանձման` հաշվի առնելով մինչև լիցենզիայի վերաձևակերպումը և դրանից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափերը ու ընթացիկ տարվա այն ամիսների քանակը, որոնց ընթացքում գործել է յուրաքանչյուր տարեկան պետական տուրքի չափը: Ընդ որում, տարեկան պետական տուրքն այն ամսվա համար, երբ կատարվել է վերաձևակերպումը, հաշվարկվում է հիմք ընդունելով վերաձևակերպումից հետո նախատեսված տարեկան պետական տուրքի չափը:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը և տարածվում է 2009 թվականի դեկտեմբերի 31-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի

նախագահ`

Ռ. Նազարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։