Անցնել բովանդակությանը

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՃԶՄԻՉ ԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2010-09-25-ից մինչև 2024-01-04։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2024-01-04Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

7 սեպտեմբերի 2010 թ.

Պետական գրանցման թիվ 10210332

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

7 սեպտեմբերի 2010 թ. N 178-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՃԶՄԻՉ ԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Նոտարական փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով.

Հրամայում եմ`

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում ճզմիչ կնիքի օգտագործման կարգը՝ համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի 2003 թվականի նոյեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում պաշտպանիչ ինքնասոսնձվող պիտակների oգտագործման կարգը հաստատելու մասին» թիվ 390-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներրորդ օրը և տարածվում է 2010 թվականի սեպտեմբերի 7-ից հետո ընկած հարաբերությունների վրա:

Նախարար Գ. Դանիելյան

Հավելված

ՀՀ արդարադատության նախարարի

2010 թվականի սեպտեմբերի 7-ի

N 178-Ն հրամանի

Կ Ա Ր Գ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՏԱՐՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՎԵՐԱՑՎՈՂ ՓԱՍՏԱԹՂԹԵՐՈՒՄ ՃԶՄԻՉ ԿՆԻՔՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. Սույն կարգը կարգավորում է Հայաստանի Հանրապետության նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերում ճզմիչ կնիքի ստացման ու օգտագործման հարաբերությունները:

2. Ճզմիչ կնիքները օգտագործվում են նոտարների կողմից վավերացվող փաստաթղթերը կեղծիքներից պաշտպանելու նպատակով:

3. Ճզմիչ կնիքները նոտարներին տրամադրվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության կողմից: Ճզմիչ կնիքները հաշվառվում են Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժնի կողմից՝ համապատասխան գրանցամատյանում, որտեղ նոտարը ստորագրում է դրա ստացման համար:

4. Եթե օգտագործման ընթացքում կամ այլ պատճառներով ճզմիչ կնիքը վնասվում է, ապա նոտարը վնասված կնիքը հանձնում է նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժին` այն ոչնչացնելու և նորը ստանալու համար:

5. Ճզմիչ կնիքի կորստի կամ գողանալու կամ ոչնչանալու դեպքում նոտարը պարտավոր է այդ մասին անհապաղ գրավոր հայտնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն: Նոտարի հայտարարության հիման վրա Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը անվավեր է ճանաչում նախկին ճզմիչ կնիքը և այդ մասին տալիս հրապարակային հաղորդագրություն կամ տեղեկատվություն:

6. Նոտարի դիմումի համաձայն` Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը երկօրյա ժամկետում նրան տալիս է նոր ճզմիչ կնիք:

7. Նոտարին պաշտոնից ազատելու կամ նրա լիազորությունները դադարեցվելու դեպքում ճզմիչ կնիքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարություն, որը ոչնչացվում է սահմանված կարգով:

8. Ճզմիչ կնիքը դրվում է նոտարի կողմից վավերացվող կամ հաստատվող բոլոր փաստաթղթերի վրա` նրա զինանշանի պատկերով կլոր կնիքի հետ միևնույն էջում: Նոտարի մոտ պահպանվող փաստաթղթերի վրա ճզմիչ կնիք չի դրվում:

9. Ճզմիչ կնիքների օգտագործման կարգի նկատմամբ հսկողությունը իրականացնում է նախարարության աշխատակազմի նոտարիատի բաժինը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։