Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 2010 թվականի N 722-Ա

ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան`

1. Հայաստանի պետական ագրարային համալսարանի հիմնադրման 80-ամյա հոբելյանը նշելու նպատակով ստեղծել հոբելյանական հանձնաժողով և հաստատել դրա կազմը՝ համաձայն հավելվածի:

2. Հոբելյանական հանձնաժողովին` մեկշաբաթյա ժամկետում մշակել հոբելյանական միջոցառումների ծրագիր` ծախսերի նախահաշիվը համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 9

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2010 թ.

սեպտեմբերի 9-ի N 722-Ա

որոշման

Կ Ա Զ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԱԳՐԱՐԱՅԻՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 80-ԱՄՅԱ ՀՈԲԵԼՅԱՆԻ ՆՇՈՒՄԸ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ

Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար (հանձնաժողովի նախագահ)

Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար

Ս. Ավետիսյան - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ

Ա. Ավետիսյան - ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ

Մ. Բադալյան - ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)

Ա. Բադալյան - ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ

Ա. Թարվերդյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի ռեկտոր (համաձայնությամբ)

Դ. Պետրոսյան - Հայաստանի պետական ագրարային համալսարանի պրոռեկտոր (համաձայնությամբ)

Ռ. Ծառուկյան -«Ֆերմերների միության նախագահ» (համաձայնությամբ)

Վ. Մովսիսյան - ՀՀ անտառների վերականգնման և զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն (համաձայնությամբ)

Ա. Կարապետյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար

Դ. Սարգսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։