Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2010 թվականի N 735-Ա

Վ. ՄԱՐՈՒԹՅԱՆԻՆ ԳՎԱԴԱԼԱՀԱՐԱ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին՝ 2010 թվականի հոկտեմբերի 4-9-ը գործուղել Գվադալահարա (Մեքսիկայի Միացյալ Նահանգներ)՝ Հեռահաղորդակցության միջազգային միության 2010 թվականի լիագումար համագումարին մասնակցելու համար։

2. Վ. Մարությանի` Գվադալահարա գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին՝ լուծել Վ. Մարությանի՝ Գվադալահարա մեկնելու հետ կապված հարցերը։

4. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ Վ. Մարությանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Գվադալահարա գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։