Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

16 սեպտեմբերի 2010 թվականի N 752-Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի N 763 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասի`

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի 2000 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի սահմանագծման և սահմանազատման հանձնաժողով ստեղծելու մասին» N 763 որոշմամբ հաստատված հանձնաժողովի անհատական կազմում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) «Ա. Գրիգորյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության խորհրդական, վարչության պետի պաշտոնակատար» բառերը փոխարինել «Կ. Միրզոյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության պետ» բառերով.

2) «Ա. Մելքոնյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի Մերձավոր և Միջին Արևելքի վարչության պետ» բառերը փոխարինել «Գ. Վարդանյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության խորհրդական, սահմանազատման հարցերով զբաղվող խմբի պատասխանատու (հանձնաժողովի պատասխանատու քարտուղար)» բառերով.

3) «Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի ԱՊՀ վարչության Կովկասի երկրների բաժնի վարիչ (հանձնաժողովի պատասխանատու քատուղար)» բառերը փոխարինել «Գ. Հայրապետյան - ՀՀ արտաքին գործերի նախարարության աշխատակազմի սահմանակից երկրների վարչության Վրաստանի բաժնի վարիչ» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 16

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։