Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 1997-04-30-ից մինչև 2001-09-24։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2001-09-24Բացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

30 ԱՊՐԻԼԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

30 ապրիլի 1997 թվականի N 108

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ 1991 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 161 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում թմրադեղերի, հոգեմետ դեղերի և բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման հարաբերությունների կանոնակարգման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի 1991 թվականի մարտի 5-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգի մասին» N 161 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետության տարածքում տնտեսական գործունեության տեսակներով զբաղվելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը`

ա) N 1 ցանկի 3-րդ կետում «պատրաստում» բառը փոխարինել «արտադրություն» բառով.

բ) N 2 ցանկի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարություն» տողը «դեղամիջոցների» բառից հետո լրացնել «և թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների» բառերով, իսկ «վաճառք» բառը փոխարինել «առուծախ» բառով:

2. Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությանը` մեկամսյա ժամկետում հաստատել`

ա) թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների ցանկը.

բ) Հայաստանի Հանրապետության ներքին գործերի և ազգային անվտանգության նախարարության հետ համատեղ թմրադեղերի, հոգեմետ դեղերի ու բժշկական նպատակներով օգտագործվող ռադիոակտիվ միջոցների պատրաստման, ձեռքբերման և բացթողման կարգը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1997 թվականի ապրիլի 30-ից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։