ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
9 սեպտեմբերի 2010 թվականի N 1177-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 728-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Քաղաքաշինության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10.1-ին և 19-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի «Գյումրու, Վանաձորի, Դիլիջանի, Ջերմուկի, Վաղարշապատի, Աշտարակի, Գորիսի քաղաքային և Տաթևի ու Հալիձորի գյուղական համայնքներում (բնակավայրերում) քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներն առանձնացնելու մասին» N 728-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումները՝
1) որոշման վերնագիրը «Գորիսի» բառից հետո լրացնել «, Վայքի» բառով.
2) որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 10-րդ ենթակետով.
«10) Վայքի քաղաքային համայնքի Պասկևիչի կամրջի հարակից տարածքում առանձնացվող` քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտի տարածքը` համաձայն N 9.1 հավելվածի:».
3) որոշումը լրացնել նոր՝ N 9.1 հավելվածով` համաձայն հավելվածի.
4) որոշման N 10 հավելվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր՝ 10-րդ կետով.
« 10. քաղ. Վայք ներառում է.
● Պասկևիչի կամրջին հարակից տարածքը
● Երևան - Մեղրի միջպետական ավտոմայրուղուց դեպի Արփայի կիրճ և կիրճին հարող բարձրադիր գոտին 7.8 բնակավայրի կայուն զարգացում, պատմամշակութային հուշարձանի վերականգնում, լանդշաֆտի պահպանություն, զբոսաշրջային կենտրոնի ստեղծում, կառուցապատման կանոնակարգում գոտևորման և կառուցապատման նախագծեր, ներդրումային ծրագրեր
»:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 15
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 9-ի N 1177-Ն որոշման
«Հավելված N 9.1
ՀՀ կառավարության 2009 թվականի
հունիսի 26-ի N 728-Ն որոշման
Հ Ա Տ Ա Կ Ա Գ Ի Ծ
ՎԱՅՔԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՍԿԵՎԻՉԻ ԿԱՄՐՋԻ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՕԲՅԵԿՏԻ ՏԱՐԱԾՔԻ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար
Դ. Սարգսյան