Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

9 սեպտեմբերի 2010 թվականի N 1164-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1091-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի սեպտեմբերի 20-ի «Անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման մասին» հայեցակարգի ուղղություններից բխող միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 1091-Ն որոշման հավելվածի «Ժամկետները» սյունակում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 4-րդ կետում «2009 թվականի» բառերը փոխարինել «2011 թվականի» բառերով.

2) 5-րդ կետում «մինչև 2010 թվականի մայիսի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2011 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.

3) 6-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

4) 7-րդ կետում «2010 թվականի» բառերը փոխարինել «2013 թվականի» բառերով.

5) 8-րդ կետում «մինչև 2011 թվականի հունվարի 1-ը» բառերը փոխարինել «մինչև 2013 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 14

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։