Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ Լ. ՏԵՐ-ՊԵՏՐՈՍՅԱՆ

1 ՄԱՅԻՍԻ 1997 Թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 մայիսի 1997 թվականի N 113

քաղ. Երևան

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1993 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 635 ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հայաստանի Հանրապետության կառավարության 1993 թվականի դեկտեմբերի 20-ի «Պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունները սեփականության իրավունքով քաղաքացիներին հատկացնելու կարգի հաստատման մասին» N 635 որոշմամբ հաստատված կարգի մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

ա) 2-րդ կետում`

առաջին և երկրորդ պարբերություններում «պատգամավորների համապատասխան տեղական խորհրդի գործկոմ» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմին» բառերով, իսկ երկրորդ պարբերությունը «միջնորդությունները»-բառից հետո լրացնել «անվանական կարգով» բառերով.

լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ պարբերություն`

«Կոլեկտիվի ընդհանուր ժողովի և վերադաս կառավարման մարմնի կողմից համաձայնություն տալու և Հայաստանի Հանրապետության կառավարություն միջնորդություն ներկայացնելու ժամկետը չպետք է գերազանցի 6 ամիսը».

բ) 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«3. Համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները պաշտոնեական (ծառայողական), ինչպես նաև հանրակացարանային բնակելի տարածությունների սեփականաշնորհման մասին միջնորդություններն իրենց եզրակացությունների և այդ բնակելի տարածքների հատկացման հիմնավորումների հետ 20-օրյա ժամկետում ներկայացնում են համապատասխան մարզպետներին (Երևանում` Երևանի քաղաքապետին), որոնք դրանց ստացման օրվանից 20-օրյա ժամկետում ներկայացնում են Հայաստանի Հանրապետության կառավարություն».

գ) 4-րդ կետում «պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմներն» բառերը փոխարինել «համապատասխան տեղական ինքնակառավարման մարմինները, մարզպետները և Երևանի քաղաքապետն» բառերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ռ. Քոչարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։