ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1201-Ա
«ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ՄԱՔՍԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 10.1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 26-ի N 256-Ն որոշմամբ հաստատված կարգի 6-րդ և 9-րդ կետերով սահմանված արտոնությունները կիրառել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային համագործակցության ճապոնական բանկի միջև կնքված N ԱՌՄ-Պ1 (ARM-P1) վարկային համաձայնագրով իրականացվող «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգեր» ծրագրի շրջանակներում «Էներգաինվեստ ծրագիր իրականացնող գրասենյակ» պետական հիմնարկի և «ԱԲԲ ԱԲ և Էլթել Նեթվորկս» (ABB AB և Eltel Networks) համատեղ ձեռնարկության միջև 2008 թվականի փետրվարի 11-ին կնքված «ՍԿԱԴԱ (SCADA)/կապի համակարգի առաջին փուլի իրականացում» N J/TR-SCS-001 պայմանագրով «ԷյԲիԲի ԷյԲի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչության (Հայաստանի Հանրապետություն, քաղ. Երևան, 0005, Արցախի 23/2, ՀՎՀՀ` 00450061) անունով` «Անվճար» նշմամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների նկատմամբ` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 18
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 16-ի N 1201-Ա որոշման
Ց Ա Ն Կ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ ԿՆՔՎԱԾ N ARM-P1 ՎԱՐԿԱՅԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԵՎ ԲԱՇԽԻՉ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ» ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ «ԷՅԲԻԲԻ ԷՅԲԻ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆՈՎ` «ԱՆՎՃԱՐ» ՆՇՄԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ԱՊՐԱՆՔՆԵՐԻ
Ապրանքի համառոտ նկարագրությունը Քանակը Չափի միավորը Ընդհանուր գումարը (ճապոնական իեն)
1 2 3 4
Կոմպակտ պլատֆորմ+OTDR մոդուլ 2 լրակազմ 1 912 434
Օպտիկական հզորության չափիչ մոդուլ FTB-200 2 լրակազմ 845 910
Օպտիկամանրաթելային մալուխի զոդող սարք 2 լրակազմ 2 603 710
Օպտիկամանրաթելային հեռախոս 2 լրակազմ 684 848
Բիտային սխալների մակարդակի չափման մոդուլ FTB-200 համար 2 լրակազմ 2 536 038
SDH ստուգման մոդուլ PDH-8115-1 1 լրակազմ 1 691 820
Մալուխի ստուգման սարք 2 լրակազմ 2 481 900
Թվային մուլտիմետր 2 լրակազմ 40 266
Օպտիկական մուլտիմետր FOT-932 պարուրաձև 2 լրակազմ 1 954 052
Օպտիկական մանրաթելի ամենօրյա շահագործման լրակազմ 2 լրակազմ 150 572
Ընդամենը 14 901 550
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան