ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1205-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 6-Ի N 959-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 6-ի «Ներդրումային ծրագրի շրջանակներում «Նատֆուդ» փակ բաժնետիրական ընկերության կողմից 300 միլիոն դրամը գերազանցող ապրանքների Հայաստանի Հանրապետություն ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը մինչև երեք տարի ժամկետով հետաձգելու մասին» N 959-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`
1) որոշման 1-ին կետում «2010 թվականի օգոստոսի 1-ը» բառերը փոխարինել «2010 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով.
2) որոշման N 1 հավելվածի աղյուսակում`
ա. 5.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 5.1. Կոմպրեսորներ՝ սառեցման համակարգի համար հատ 6 158,000,000 դրամ
»,
բ. 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 12. Դեզինֆեկցիոն համակարգ
12.1. Փրփրեցման սարք (Booster) հատ 1 4,771,200 դրամ
12.2. Ռետինե խողովակի փաթաթման սարք` չժանգոտվող մետաղից հատ 8 3,494,400 դրամ
12.3. Տարայի բռնիչ հատ 16 647,347 դրամ
12.4. Ատրճանակ-ջրացայտ հատ 8 948,480 դրամ
12.5. 25-մետրանոց ռետինե խողովակ հատ 8 917,760 դրամ
12.6. Ռետինե խողովակ 2.5 մ հատ 8 395,520 դրամ
12.7. Թերմոխառնիչ` փրփրեցման սարքի համար հատ 8 6,720,000 դրամ
12.8. Լրացուցիչ կայան-սարք թերմոխառնիչի համար հատ 8 7,910,400 դրամ
12.9. Փականներ և ծորակներ հատ 250 1,200,000 դրամ
12.10. Մետաղե խողովակներ մ 3000 10,080,000 դրամ
12.11. Անրակներ, բոլտեր, տափողակներ և մետաղե ամրացման դետալներ կգ 50 120,000 դրամ
»,
գ. 13.3-րդ, 13.4-րդ և 13.5-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.3. Փաթեթավորման գիծ «Webomatic» հատ 1 70,262,400 դրամ
13.4. Փաթեթավորման գիծ «Webomatic» հատ 1 137,904,000 դրամ
13.5. Փաթեթավորման մեքենա հատ 1 62,088,000 դրամ
»,
դ. ուժը կորցրած ճանաչել 13.7-րդ կետը,
ե. 13.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.8. Վակուումային ներարկիչ հատ 3 88,600,899 դրամ
»,
զ. ուժը կորցրած ճանաչել 13.22-րդ կետը,
է. 13.24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.24. Լվացարան հատ 48 20,751,470 դրամ
»,
ը. 13.30-րդ և 13.31-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.30. Հովացման ցնցուղ՝ երկու սայլակների համար հատ 1 5,677,654 դրամ
13.31. Հովացման ցնցուղ՝ երկու սայլակների համար հատ 1 5,677,654 դրամ
»,
թ. ուժը կորցրած ճանաչել 13.32-րդ կետը,
ժ. 13.34-րդ և 13.35-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.34. Թաղանթի հեռացման մեքենա հատ 1 3,640,800 դրամ
13.35. Կաշվի հեռացման մեքենա հատ 1 4,095,900 դրամ
»,
ժա. 13.38-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.38. Ճարպի շերտը հեռացնելու մեքենա (шпигорезка) հատ 1 14,796,211 դրամ
»,
ժբ. 13.39-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.39. Լաբորատորիայի սարքավորումների կոմպլեկտ 17,100,000 դրամ
Անալիզատոր հատ 1
Ավտոկլավ հատ 2
Ինկուբատոր (միկրոբների աճեցման համար) հատ 1
Ջրի դիստիլյատոր հատ 1
Իոնոմետր/PH-մետր հատ 1
Ֆոտոէլեկտրակոլորիմետր հատ 1
Թերմոստատ հատ 1
Չորացման պահարան հատ 1
Գաղութների հաշվիչ հատ 1
Ցենտրիֆուգ հատ 1
Միկրոսկոպ հատ 2
Տրիխինելոսկոպ հատ 1
»,
ժգ. 13.41-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.41. Սկավառակային սղոցներ՝ տարբեր տեսակի հատ 3 5,899,916 դրամ
»,
ժդ. 13.42-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.42. Գործիքների ախտահանման լվացարան հատ 1 7,024,013 դրամ
»,
ժե. 13.48-րդ և 13.49-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.48. Կլոր արտադրատեսակների ձևավորող մեքենա հատ 1 7,251,563 դրամ
13.49 Խմորի պատրաստման խառնիչ հատ 1 5,109,330 դրամ
»,
ժզ. 13.51-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.51. Լվացարան՝ 5-տեղանոց հատ 1 1,162,325 դրամ
»,
ժէ. 13.52-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.52. Ոսկրահանման ունիվերսալ գիծ հատ 1 43,918,060 դրամ
13.52.1. Թեք մսի կտրման միջնորմ PSLV հատ 1
13.52.2. Չժանգոտվող մետաղից հարթակ հատ 1
13.52.3. Չժանգոտվող մետաղից ձագար հատ 1
13.52.4. Ոսկրահանման գծի հոսքագիծ մ 2.5
13.52.5. Շարժաբերի մոդուլ հատ 2
13.52.6. Ոսկրահանման գծի հոսքագիծ մ 9
13.52.7. Ոսկրահանման սեղան հատ 10
13.52.8. Սեղանի համար արկղերի պահարան հատ 8
13.52.9. Ոսկրահանման հոսքագծի ղեկավարման վահանակ հատ 2
13.52.10. Ծայրակալով մալուխ հատ 2
13.52.11. Նախնական ոսկրահանման սարք հատ 1
»,
ժը. 13.53-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.53. Գոգնոցների և ճտքավոր կոշիկների լվացման հարմարանք հատ 1 1,369,396 դրամ
»,
ժթ. ուժը կորցրած ճանաչել 13.55-րդ կետը,
ի. 13.57-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.57. Պարուրաձև սառնարան (շոկային սառեցման համար) հատ 1 193,851,998 դրամ
»,
իա. 13.59-րդ, 13.60 և 13.61-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 13.59. Հալեցման շրջանակ-սայլակներ հատ 20 5,670,400 դրամ
13.60. Երշիկի ծխեցման շրջանակներ հատ 300 85,062,298 դրամ
13.61. Մսահատիչի սայլակներ 200լ հատ 100 20,187,442 դրամ
»,
իբ. աղյուսակը 13.65-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 13.66, 13.67, 13.68, 13.69, 13.70, 13.71, 13.72, 13.73, 13.74, 13.75, 13.76, 13.77, 13.78, 13.79, 13.80, 13.81, 13.82, 13.83, 13.84, 13.85, 13.86, 13.87, 13.88, 13.89, 13.90, 13.91, 13.92, 13.93, 13.94, 13.95, 13.96, 13.97, 13.98, 13.99, 13.100, 13.101, 13.102, 13.103, 13.104, 13.105, 13.106-րդ կետերով.
« 13.66. Երշիկի կտրտման մեքենա (սլայսեր) հատ 1 52,800,000 դրամ
13.67. Ժապավենային սղոց հատ 1 3,153,086 դրամ
13.68. Էմուլսիտատոր (մսահատիչ) հատ 1 33,180,019 դրամ
13.69. Մսահատիչի դանակները սրելու հաստոց հատ 1 11,588,088 դրամ
13.70. Տրամաչափման հաստոց հատ 1 13,754,386 դրամ
13.71. Նրբերշիկը կախելու հաստոց հատ 1 5,501,760 դրամ
13.72. Համբուրգերների ձևման մեքենա հատ 1 4,809,120 դրամ
13.73. Ֆարշի անջատիչ մեքենա հատ 1 1,274,400 դրամ
13.74. Փոխադրիչ հատ 1 3,708,000 դրամ
13.75. Հեղուկ փշրապատիչ մեքենա հատ 1 7,408,987 դրամ
13.76. Չոր փշրապատիչ մեքենա հատ 1 12,610,493 դրամ
13.77. Միսը բարակ շերտերով կտրտելու մեքենա հատ 1 13,673,011 դրամ
13.78. Սառույցի պատրաստման մեքենա հատ 1 8,888,141 դրամ
13.79. Հոսքագծերի միացման սարք հատ 1 8,464,896 դրամ
13.80. Կախիչներ՝ գոգնոցների համար հատ 30 609,734 դրամ
13.81. Գոգնոցների համար կոնսոլ հատ 2 264,480 դրամ
13.82. Կոշիկների և ճտքավոր կոշիկների չորացման և
ախտահանման սարք հատ 2 3,109,968 դրամ
13.83. Ճտքավոր կոշիկների լվացման սարք հատ 1 1,802,318 դրամ
13.84. Ծխեցման շրջանակների լվացման մեքենա հատ 1 31,221,830 դրամ
13.85. Ծխեցման ձողերի լվացման մեքենա հատ 1 9,380,837 դրամ
13.86. Արկղերի լվացման մեքենա հատ 1 14,148,754 դրամ
13.87. Պլաստմասսայե արկղ՝ E2 տեսակի հատ 952 3,319,128 դրամ
13.88. Պլաստմասսայե արկղ՝ E3 տեսակի հատ 952 3,319,128 դրամ
13.89. Պլաստմասսայե արկղ-կոնտեյներ՝ 520 լ հատ 50 3,381,600 դրամ
13.90. Եվրոպալետներ հատ 25 845,280 դրամ
13.91. Ծխեցման ձողեր հատ 10000 12,956,160 դրամ
13.92. Արկղերի անվասայլակ (ռոլլեր) հատ 20 815,107 դրամ
13.93. Արկղերի անվասայլակ հատ 10 2,861,429 դրամ
13.94. Դարակավոր սայլակ՝ արկղերի համար հատ 10 4,378,560 դրամ
13.95. Հալեցման դարակ-թիթեղ՝ շրջանակների համար հատ 100 7,543,603 դրամ
13.96. Ձեռքի եղանիկավոր սայլակ՝ բարձրացման/տեղափոխման համար հատ 5 4,567,680 դրամ
13.97. S-աձև կեռիկներ հատ 50 23,923 դրամ
13.98. 5 ծայրով կեռիկներ հատ 50 156,000 դրամ
13.99. Մամլիչ՝ մսամթերքի և երշիկեղենի արտադրության համար հատ 3 28,008,960 դրամ
13.100. Դանակները սրելու սարք հատ 1 1,360 դրամ
13.101. Մետաղե աղբաման հատ 25 8,200 դրամ
13.102. Մետաղե կախիչներ՝ հագուստի հատ 50 1,453,600 դրամ
13.103. Լվացման մեքենա հատ 1 3,695,520 դրամ
13.104. Միջատները վերացնելու բարձր լարման սարք հատ 10 3,019,200 դրամ
13.105. Մետաղյա զգեստապահարաններ հատ 490 19,036,500 դրամ
13.106. Դեֆրաստացիոն խցեր հատ 2 59,760,000 դրամ
»,
իգ. 15.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 15.1. Հաղորդալարեր՝ մեկուսացված (ներառյալ արծնապատվածները կամ անոդավորվածները), մալուխներ (ներառյալ
համառանցքայինը) և այլ մեկուսացված էլեկտրական հաղորդիչներ մ 40,500 137,431,350 դրամ
»,
իդ. ուժը կորցրած ճանաչել 15.6-րդ կետը,
իե. 15.8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 15.8. Էլ. հոսանքի գեներատոր հատ 1 81,400,000 դրամ
»,
իզ. 16-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 16. Հակահրդեհային համակարգ
16.1. Հակահրդեհային ահազանգման համակարգի
կենտրոնական վահանակ հատ 2 955,800 դրամ
16.2. Օղակի միացման մոդուլ հատ 4 864,000 դրամ
16.3. Ցանցային ինտերֆեյսի պլատա՝ վահանակների GSS ցանցին միացման համար հատ 2 432,000 դրամ
16.4. Ռելեների մոդուլ հատ 3 287,820 դրամ
16.5. Հասցեային օղակի մեկուսիչ հատ 16 286,560 դրամ
16.6. Շչակ հատ 33 960,795 դրամ
16.7. Շչակի բազա (տակդիր) հատ 33 80,784 դրամ
16.8. Օպտիկական ծխի դետեկտոր հատ 172 3,541,824 դրամ
16.9. Ջերմային դետեկտոր հատ 100 1,732,500 դրամ
16.10. Դետեկտորների ունիվերսալ բազա (տակդիր) հատ 272 859,248 դրամ
16.11. Հակահրդեհային ձեռքի ազդարարիչ հատ 17 408,510 դրամ
16.12. Հակահրդեհային ձեռքի ազդարարիչի բազա (տակդիր) հատ 17 38,250 դրամ
16.13. Ծխի դետեկտոր՝ գծային հատ 3 189,000 դրամ
16.14. Մեկ մուտքով և մեկուսիչով մոդուլ հատ 1 28,260 դրամ
16.15. Մարտկոց՝ PSU 12Վ3Ա հատ 1 18,900 դրամ
16.16. Մարտկոց՝ 12Վ7Ա հատ 5 58,500 դրամ
16.17. Մալուխներ՝ մ 4500 1,060,000 դրամ
16.18. Ամրակներ, բոլտեր, տափօղակներ և մետաղե ամրացման դետալներ կգ 20 74,000 դրամ
»,
իէ. 17-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 17. Տեսահսկման համակարգ
17.1. Տեսախցիկներ հատ 50 1,650,000 դրամ
17.2. Օբյեկտիվ հատ 50 247,500 դրամ
17.3. Տեսախցիկի կախոց հատ 50 165,000 դրամ
17.4. Սնուցման բլոկ հատ 4 60,000 դրամ
17.5. Թվային տեսագրող սարք՝ DVR հատ 5 1,584,000 դրամ
17.6. Թվային տեսագրող սարքի հիշողություն՝ HDD 1000Gb հատ 10 480,000 դրամ
17.7. Դիսատրիբյուտոր (տեսաազդանշանի) հատ 3 216,000 դրամ
17.8. Մատրիցային փոխանջատիչ հատ 2 113,000 դրամ
17.9. Մատրիցային փոխանջատիչի վիդեոմուտքերի ընդարձակիչ հատ 1 291,500 դրամ
17.10. Մատրիցային փոխանջատիչի ԻԿ ընդունիչ՝ վահանակով հատ 2 75,000 դրամ
17.11. Մալուխներ մ 11000 1,966,250 դրամ
17.12. Մոնիթորներ հատ 5 647,500 դրամ
»,
իը. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 22. Պլաստմասսայե և լամինատե թիթեղներ քառ. մ 150 3,588,000 դրամ
»,
իթ. աղյուսակը 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր` 24-րդ կետով.
« 24. Ջրամատակարարման համակարգ
24.1. Խողովակներ, պրոֆիլներ՝ սև մետաղներից մ 5260 6,716,000 դրամ
24.2. Փականներ, ծորակներ, վինտիլներ և նմանատիպ արմատուրա՝ խողովակաշարերի, ռեզերվուարների, կաթսաների, ցիստեռնների համար հատ 640 9,510,000 դրամ
24.3. Մետաղե խողովակների կցամասեր կգ 1090 2,016,500 դրամ
24.4. Ջերմամեկուսիչ նյութեր կգ 1500 6,660,000 դրամ
24.5. Ջրի ռեզերվուարներ (հավաքովի, իր լրակազմով) հատ 2 8,373,840 դրամ
24.6. Ջրի պոմպեր հատ 10 2,590,000 դրամ
»,
լ. «Ընդամենը» տողում «3,702,718,683» թիվը փոխարինել «4,314,167,838» թվով:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 22
Երևան