ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 սեպտեմբերի 2010 թվականի N 1217-Ա
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՄԻՋԵՎ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 8-ԻՆ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ N 730-AM «ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի դեկտեմբերի 22-ի N 765 որոշման 1-ին կետի «բ» ենթակետով հաստատված կարգի 7-րդ կետի «է» ենթակետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հաստատել Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ իրականացվող «Շուկայավարման հնարավորություն ֆերմերներին» ֆինանսավորման համաձայնագրով տնտեսված միջոցների վերաբաշխումն ըստ ծախսերի կատեգորիաների` համաձայն հավելվածի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 22
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 16-ի N 1217-Ա որոշման
«ՇՈՒԿԱՅԱՎԱՐՄԱՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ ՖԵՐՄԵՐՆԵՐԻՆ» ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՎ ՏՆՏԵՍՎԱԾ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄՆ ԸՍՏ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՏԵԳՈՐԻԱՆԵՐԻ
Հ/Հ Կատեգորիաները Գումարը (ՀՓԻ-ով)
I Շինարարական աշխատանքներ 1 226 000
II Սարքավորումներ, ապրանքներ և մեքենաներ 129 000
III Տեխնիկական աջակցություն, ուսուցում, մասնագետներ 94 200
IV Վերաֆինանսավորման և ներդրումային կապիտալ
Ներդրումային կապիտալ ծրագրի 5 (ա)(i) կետի համար 3 464 000
Վերաֆինանսավորման կապիտալ ծրագրի
5 (ա)(i) և (iii) կետերի համար 1 386 000
V Աշխատավարձ և հատկացումներ
(i) Պայմանագրային մասնագետներ և աշխատակազմ ծրագրի
5 (ա)(i) կետի համար (ՖՐԵԴԱ) 165 000
(ii) Պայմանագրային մասնագետներ և աշխատակազմ ծրագրի 5 (գ) կետի համար (կազմակերպում և կառավարում) 578 500
VI Այլ գործառնական ծախսեր
(i) Ծրագրի 5 (ա)(i) կետ (ՖՐԵԴԱ) 89 000
(ii) Ծրագրի 5 (գ) կետ (կազմակերպում և կառավարում) 603 300
VII Չտեղաբաշխված 165 000
Ընդամենը 7 900 000
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան