Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Վավերացնում եմ»

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ռ. Քոչարյան

30 հունվարի 2006 թ.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

29 դեկտեմբերի 2005 թվականի N 2316-Ն

ԳՈՒՅՔ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզպետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 10 տրանսպորտային միջոցը (այսուհետ` գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով, որպես գույքի առանձին տարրեր՝ աճուրդի մեկնարկային գինը սահմանելով հավելվածում նշված գնահատված մեծությունները:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել գույքն աճուրդով վաճառելու մասին հայտարարության հրապարակումն ու աճուրդի կազմակերպումը:

3. Սահմանել, որ 1-ին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպվում են նոր աճուրդներ և յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով:

4. Սահմանել, որ աճուրդի հաղթողը պարտավոր է՝

ա) աճուրդի արձանագրությունն ստանալու օրվանից 5 օրվա ընթացքում «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին վճարել գույքի վաճառքի գումարը.

բ) իր միջոցների հաշվին վճարել գույքի արժեքի հետ կապված վճարը, ինչպես նաև գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

գ) վճարումները կատարել Հայաստանի Հանրապետության արժույթով:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Ա. Մարգարյան

2006 թ. հունվարի 17

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2005 թվականի

դեկտեմբերի 29-ի N 2316-Ն որոշման

Ց Ա Ն Կ

ԴԱՍԱԿԱՆ ԱՃՈՒՐԴՈՎ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Տրանսպորտային

միջոցների

անվանումները Թողարկման

տարեթիվը Ձեռքբերման տարեթիվը Հաշվեկշռային արժեքը

(հազ. դրամ) Գնահատված

սկզբնական

մեծությունը

(հազ. դրամ) Մաշվածու-

թյան գումարը Գնահատված

մեծությունը

(հազ. դրամ) Ծանոթա-

գրություն

1. Ավտոմեքենա

«ՎԱԶ-2101» 1970 թ. 2002 թ. դեկտեմբեր 500 450 311.4 138.6 809 SL 26

2. Ավտոմեքենա

«ԳԱԶ-2410» 1986 թ. 1996 թ. փետրվար 256.172 875 262.5 360 SU 25

3. Ավտոմեքենա

«ԳԱԶ-2411» 1987 թ. 1996 թ. փետրվար 198.475 875 262.5 281 LL 01

4. Ավտոմեքենա

«ԳԱԶ-2411» 1991 թ. 1996 թ. փետրվար 112.458 875 262.5 370 SU 25

5. Ավտոմեքենա

«ԳԱԶ-2411» 1991 թ. 1996 թ. փետրվար 115.408 875 262.5 421 LL 01

6. Ավտոմեքենա

«ՎԱԶ-2107» 1990 թ. 1996 թ. փետրվար 751.718 852.4 255.7 390 SU 25

7. Ավտոմեքենա

«ԳԱԶ-2410» 1987 թ. 1996 թ. փետրվար 256.172 875 262.5 924 LL 01

8. Ավտոմեքենա

«ԳԱԶ-24» 1977 թ. 2002 թ. դեկտեմբեր 700.000 615 184.5 649 SL 27

9. Ավտոմեքենա

«ՎԱԶ-2107» 1990 թ. 1996 թ. փետրվար 751.718 852.4 255.7 333 UL 01

10. Ավտոմեքենա

«ԻԺ-2715» 1995 թ. 2002 թ. դեկտեմբեր 900.000 700.2 210.1 748 UL 26

ԸՆԴԱՄԵՆԸ 4542.121 7845.0 2357.1

(հավելվածը փոփ. 16.09.10 N 1196-Ն)

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։