ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
30 սեպտեմբերի 2010 թվականի N 1290-Ա
ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Մոմիկի 750-ամյակին նվիրված միջոցառումների իրականացման նպատակով 2010 թվականի չորրորդ եռամսյակում հատկացնել 14,765.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին և Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետին` սույն որոշման 1-ին կետով հատկացված գումարը սույն որոշման հավելվածում նշված ընկերություններին տրամադրել նվիրաբերության պայմանագրերի հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. հոկտեմբերի 11
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 30-ի N 1290-Ա որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ ՖՈՆԴԻ ՀԱՇՎԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ` ՄՈՄԻԿԻ 750-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԳԾՈՎ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԾԱՆՈՒՄԸ` ԸՍՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՈՒ ԴՐԱՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԾԱԽՍԵՐԻ ՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ
NN
ը/կ Միջոցառումների և դրանք իրականացնող մարմինների անվանումները Հատկացվող գումարը
(հազ. դրամ) Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածները
ԸՆԴԱՄԵՆԸ 14,765.0
այդ թվում`
ՀՀ Վայոց ձորի մարզպետարան`
ընդամենը 13,300.0
այդ թվում`
1. «Սարկողի» ՍՊԸ
Եղեգնաձորի երկրագիտական թանգարանի շենքի գազաֆիկացում 8,300.0 Այլ կապիտալ
դրամաշնորհներ
2. «Սարկողի» ՍՊԸ
Եղեգնաձոր քաղաքի Մոմիկի այգու վերանորոգում 5,000.0 Այլ կապիտալ
դրամաշնորհներ
Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարություն`
ընդամենը 1,465.0
այդ թվում`
3. «Նաիրի» հրատարակչություն» ՓԲԸ
«Մոմիկ մանրանկարիչ, 13-14-րդ դդ.» ալբոմ-ուսումնասիրության հրատարակում (անգլերեն) 1,465.0 Այլ ընթացիկ
դրամաշնորհներ
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան