Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ ՅԱՐՈՍԼԱՎԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2010 թվականի N 771-Ա

Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆԻ՝ ՅԱՐՈՍԼԱՎԼ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Յարոսլավլ քաղաքի հազարամյակին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանի՝ 2010 թվականի սեպտեմբերի 10-12-ը Յարոսլավլ (Ռուսաստանի Դաշնության) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանի պահպանման համար նախատեսված ընդհանուր միջոցների հաշվին:

2. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետ Ա. Ղահրամանյանին` եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Յարոսլավլ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։