Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 սեպտեմբերի 2010 թվականի N 767-Ա

Ա. ՄՈՎՍԵՍՅԱՆԻՆ ԵՎ Ա. ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՄՈՆՐԵԱԼ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին 2010 թվականի սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 2-ը և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի տեղակալ Ա. Պողոսյանին 2010 թվականի սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 4-ը գործուղել Մոնրեալ (Կանադա)՝ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության հերթական՝ 37-րդ ասամբլեային մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Ա. Մովսեսյանի և Ա. Պողոսյանի` Մոնրեալ գործուղման հետ կապված ծախսերը կկատարվեն Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության արտաբյուջետային միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարին` լուծել Ա. Մովսեսյանի և Ա. Պողոսյանի` Մոնրեալ մեկնելու հետ կապված հարցերը:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյանին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մոնրեալ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. սեպտեմբերի 28

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։