ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
24 սեպտեմբերի 2010 թվականի N 1234-Ն
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ՀԱՏԿԱՑՎՈՂ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Ռուսաստանի Դաշնության կառավարության կողմից Հայաստանի Հանրապետությանը որպես հումանիտար օգնություն հատկացվող 5,0 հազ. տոննա պարենային ցորենի և 1,0 հազ. տոննա զտված արևածաղկի ձեթի պահպանման տեղամասեր տեղափոխման և պահեստավորման հետ կապված 12,28 մլն դրամի չափով ծախսերի ֆինանսավորումը թույլատրել իրականացնել 2010 թվականի երկրորդ կիսամսյակում` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալությանը 2010 թվականի համար նախատեսված արտաբյուջետային միջոցների գոյացման և տնօրինման գումարների հաշվին` «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում» ծրագրով:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին`
1) սույն որոշման 1-ին կետով նախատեսված աշխատանքների ծախսերի ֆինանսավորումը կատարել N N 1 և 2 հավելվածների մասով` փաստացի ծախսերը հիմնավորող փաստաթղթերի հիման վրա, իսկ N 3 հավելվածի մասով` կանխավճարային կարգով.
2) ընդունել ի գիտություն, որ սույն որոշման N N 1 և 2 հավելվածներում նշված գործարքներն իրականացվում են «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետի հիման վրա «ՀԿԵ» փակ բաժնետիրական ընկերությունից մրցակցությամբ պայմանավորված մեկ անձից գնման ձևով, իսկ N 3 հավելվածում նշված գործարքներն իրականացվում են 22-րդ հոդվածի «ա» կետի հիման վրա` պայմանավորված այն հանգամանքով, որ ստեղծված իրավիճակի հետևանքով ծագել է գնման անհետաձգելի պահանջ և գնման այլ ձևի կիրառումը ժամկետի առումով անհնար է:
3. Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարին` ապահովել բեռի ընդունման, տեղափոխման, պահեստավորման, պահպանման և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործողությունների իրականացումը` Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության պետական ռեզերվների գործակալության միջոցով:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 24-ի «Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների և Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեում վերաբաշխում կատարելու մասին» N 1522-Ն որոշման մեջ կատարել լրացում` համաձայն N 4 հավելվածի:
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2010 թ. սեպտեմբերի 28
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
NN
ը/կ Աշխատանքների և ծառայությունների անվանումները Չափի միավորը Քանակը Դրույքը
(դրամ) Գումարը (դրամ)
Ցորեն=5000 տն/60=84 վագոն/2=42 վազք
1. Ջերմաքարշի պատվիրում 42 42750 1795500.00
Ցորենատարերի տեղափոխում
2. 2 ցորենատարով 2-3 կմ (42*16640) վազք 16640 698880
Ցորենատարի օգտագործում
1-ին օրվա համար (260*24*84 ցորենատար) ժամ 260 524160
2-րդ օրվանից 5-րդ օրերի համար ցորենատարի օգտագործում ժամ 312
2-րդ օրվա համար (312*24*66 ցորենատար ) 494208
3-րդ օրվա համար (312*24*48 ցորենատար) 359424
4-րդ օրվա համար (312*24*30 ցորենատար) 224640
5-րդ օրվա համար (312*24*12 ցորենատար) 89856
3. Ընդամենը 1692288
4. Ընդամենը (տ.1+տ.2+տ.3) 4186668.00
Այլ չնախատեսված ծախսեր 20% 837333.6
Ընդամենը 5024001.60
ԱԱՀ 1004800.32
Ընդամենը 6028801.92
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱՓՈԽՄԱՆ, ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
NN
ը/կ Աշխատանքների և ծառայությունների անվանումները Չափի միավորը Քանակը Դրույքը
(դրամ) Գումարը (դրամ)
Ձեթ=1000տն/50=20 վագոն/2=10 վազք
1. Ջերմաքարշի պատվիրում 10 42750 427500
Վագոնների տեղափոխում
2. 2 վագոնով մինչև 1 կմ (10 վազք) 10 10491 104910
3. Վագոնի օգտագործում ժամ 240
1-ին օրվա համար (240*24*20 վագոն) 115200
2-րդ օրվա համար (240*24*14 վագոն) 80640
3-րդ օրվա համար (240*24*7 վագոն) 40320
Ընդամենը 236160
4. Այլ չնախատեսված ծախսեր 20% 153714
5. Ընդամենը (տ.1+տ.2+տ.3 +4տ) 922284
6. ԱԱՀ 184456.8
Ընդամենը (5տ. +6տ) 1106740.8
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման
ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԳՆՈՒԹՅԱՄԲ ՍՏԱՑՎՈՂ ԱՐԵՎԱԾԱՂԿԻ ՁԵԹԻ ԲԵՌՆՄԱՆ, ԲԵՌՆԱԹԱՓՄԱՆ ԵՎ ՊԱՀԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՀԱՇՎԱՐԿԸ
NN
ը/կ Աշխատանքների և ծառայությունների անվանումները Չափի միավորը Քանակը Դրույքը
(դրամ) Գումարը
(հազ. դրամ)
1. Բեռնաթափում վագոններից և բեռնում մեքենաների վրա տն 1000 1000 1000000
2. Բեռնաթափում մեքենաներից և պահեստավորում տն 1000 1000 1000000
3. Աշխատավարձից սոց. վճար 480000
Ընդամենը 2480000
Մեքենաներով փոխադրում 885000
Ընդամենը 3365000
Վերադիր ծախսեր 5.3% 178345
Ընդամենը 3543345
Չնախատեսված 10% 354335
Ընդամենը 3897680
Շահույթ 10% 389768
Ընդամենը 4287447
ԱԱՀ 20% 857489
ԸՆԴԱՄԵՆԸ 5144937
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2010 թվականի
սեպտեմբերի 24-ի N 1234-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 1522-Ն ՈՐՈՇՄԱՆ N 13 ՀԱՎԵԼՎԱԾԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Անվանումը Չափի միավորը Քանակը Բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հոդվածի համարը Գնման ձևը Պայմանագրերի Գումարը
(հազ. դրամ)
կնքման ժամկետը կատարման վերջնաժամ-
կետը
Արտակարգ իրավիճակների նախարարություն 12.280.00
Բաժին N 04 Խումբ N 09 Դաս N 01
08. Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխառման և ապաամրագրման գործառույթների իրականացում 12.280.00
Ծառայությունների մատուցում դրամ 1 486100 ՆՄ սեպտեմբեր դեկտեմբեր 12.280.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար Դ. Սարգսյան