Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

1 հոկտեմբերի 2010 թվականի N 808-Ա

Օ. ԳՐԻԳՈՐՅԱՆԻ՝ ԲԻՇՔԵԿ ԳՈՐԾՈՒՂՄԱՆ ԾԱԽՍԵՐԻ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

ԱՊՀ դիտորդական խմբի կազմում 2010 թվականի հոկտեմբերի 10-ին Ղրղզստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ԱՊՀ դիտորդական առաքելության կազմում ընտրությունների դիտարկում իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության N 8 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Օ. Գրիգորյանի 2010 թվականի հոկտեմբերի 8-11-ը Բիշքեկ (Ղրղզստանի Հանրապետություն) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2010 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն փաստացի կատարված ծախսերը հիմնավորող փաստաթղթերի:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2010 թ. հոկտեմբերի 1

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։